Հուլիսի 10-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի Palais Nikaïa համալիրում սպասվում է «Spyurq Music Celebration» խորագիրը կրող համերգային տոնակատարությունը, որի շրջանակում ելույթ են ունենալու հայ եւ ֆրանսիացի արտիստները՝ եւս մեկ անգամ շեշտելով հայ-ֆրանսիական եղբայրությունն ու դարավոր բարեկամությունը: Մշակութային իրադարձությունը «Spyurq» կազմակերպության մտահաղացումն է, որի հիմնադիրը ֆրանսաբնակ Արմեն Ադրիանն է: Ծրագրի պրոդյուսերը Լիանա Խաչատրյանն է: Այս տարվա համերգի հասույթը տրամադրվելու է հայրենիքում սոցիալական տների կառուցմանը։ Բնակության իրավունքը առաջիկայում տրվելու է քառօրյա պատերազմին մասնակից հայ զինվորների ընտանիքներին՝ ըստ սոցիալական կարգավիճակի:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել համերգային շոուի անոնսի նկարահանման բեքսթեյջին, որն արվել է ռեժիսոր Արեն Բայադյանի գլխավորությամբ: Նկարահանմանը ներկա էին Երեւանում գտնվող արտիստներից մի քանիսը՝ Արամեն, Սոնան, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Եղիազարյանը, Սոնա Ռուբենյանն ու «Ամարաս» պարային համույթը՝ Վիկա Մարտիրոսյանի ղեկավարությայմբ, որն էլ զբաղվում է համերգային ծրագրի պարային բեմադրությամբ:
«Անոնսը նկարում ենք Արեն Բայադյանի հետ, որի ձեռագիրը մեզ շատ է դուր գալիս: Նա միշտ հիանալի գաղափարներով է կիսվում: Առհասարակ, այստեղ պատահական մարդիկ չկան: Արտիստներից մի մասն են միայն այս պահին, սակայն համերգին կլինեն, ինչպես հայ, այնպես էլ՝ ֆրանսիացի երգիչներ, որոնց անունները դեռեւս պահում ենք, որպես անակնկալ: Մեծ անակնկալներ են սպասվում նաեւ բեմադրությունների հետ կապված, լինելու է էմոցիանալ պոռթկում՝ ամեն բեմադրության մեջ լինելու է անկեղծություն, պարզություն ու հստակ մշակույթ: Փորձում ենք անել շատ մեծ ու պատասխանատու գործ, որովհետեւ մենք երկու մշակույթներն ենք ներկայացնում՝ հայկականը եւ ֆրանսիականը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արմեն Ադրիանը:
Անդրադառնալով համերգի գաղափարին՝ նա հավելեց, որ այն ծագել է հայրենիքին և սփյուռքին ուժ տալու նպատակով.

«Համերգը տարիներ առաջ եմ պատկերացրել, իսկ պոռթկումը եղել է մեր հայրենիքում ծանր դրության պայմաններում: Ընկերներիս հետ փորձեցինք ինչ-որ բանով օգտակար լինել մեր ազգին, քայլեր ձեռնարկեցինք այդ ուղղությամբ, եւ քանի որ դա մեզ մոտ ստացվեց, մտածեցինք, որ կարելի է ինչ-որ կերպ շարունակել հայանպաստ մեր գործը, բայց փոխել տրամադրությունը: Դրանով պայմանավորված էլ ստեղծվեց «Spyurq Music Celebration» -ը, որը պետք է կապի սփյուռքին ու հայրենիքին: Ես հայ եմ, կնքնված եմ Արցախում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Վերապրում եմ ամենը, բայց նաեւ գիտակցում, որ պիտի առաջ գնանք, ուժեղ լինենք, ապրենք ու ապրեցնենք՝ թե´ մշակույթը, թե´ հայրենիքը, թե´ հային: Հայաստանը մենք բոլորս ենք, մենք չունենք սահմաններ»:

Ինչ վերաբերում է համերգի ձեւաչափին՝ Արմեն Ադրիանի խոսքով՝ այն բազմաբնույթ է լինելու,-«Կներկայացվեն արվեստի տարբեր ճյուղեր՝ դասական երաժշտություն, հայ կոմպոզիտորների գործեր, ֆրանսիական ռեպերտուար… Առհասարակ, այնպես ենք կազմում ծրագիրը, որ հայ-ֆրանսիական մշակույթները միաձուլվեն ու դառնան տոն: Այդ երեկո մենք տոնելու ենք սփյուռք-հայրենիք ուժը: Նիս քաղաքը մեզ եւս սատարում է այդ հարցում, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային՝ իր եղբայրության ու մշտական աջակցության համար»:

«Spyurq» կազմակերպությունը Ֆրանսիայում գրանցված եւ լիցենզավորված կառույց է, որը պաշտպանված է Ֆրանսիայի օրենսդրությամբ եւ ենթարկվում է վերոնշյալ օրենսդրության նորմերին ու պահանջներին։ Կազմակերպության նպատակը աշխարհասփյուռ հայությանը հայրենիքին ամուր կապող կամուրջներից մեկը դառնալն է՝ համագործակցելով ինչպես անհատների, անպես էլ տարբեր կառույցների հետ։
Թե ինչպես են անցել առաջիկա համերգային ծրագրի անոնսի նկարահանումները, դիտեք մեր պատրաստած բեքսթեյջում:




Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am STYLE եւ Դիանա Բոստանջյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում