1. Նա խելացի է
Երբ դուք սրամիտ աղջկա եք հանդիպում, դժվար է չնկատել, որ ժպիտի տակ թաքնվում է խելամտությունը: Հավատացեք, եթե կինը մշտապես ստիպում է ձեզ ժպտալ, ծիծաղել, դա պատահական չէ, այլ կանխամտածված: Ու ես համոզված եմ, որ նման աղջիկը հրաշալի գիտակցում է, որ երբեմն ձեր վրա որոշակի ուժ ունի:
Նա գիտի՝ ինչպես քննադատել, որպեսզի ոչ ոքի չնեղացնի: Նա կարողանում է գտնել համապատասխան պահը՝ իրավիճակի վրա լույս սփռելու համար, եւ դուք երբեք նրա հումորի զգացողությունը չեք շփոթի կոպտության հետ: Նա ձեզ ստիպում է մտածել, իսկ հումորի օգնությամբ մտածել տալու կարողությունն ապացուցում է, որ նա տեղյակ է ամեն ինչից: Հոգնել աղջկանից, ով մշտապես ձեզ ստիպում է մտածել, գրեթե անհնար է:
2. Նրան բարձրակրունկներ պետք չեն՝ գրավիչ լինելու համար
Կան աղջիկներ, որոնք տարված են իրենց արտաքինով: Այդպիսի կանանց ավելի հաճելի է հետեւել, քան նրանց հետ շփվել: Գրեթե անհնար է այդպիսի կանանց հետ երկարատեւ հարաբերություններ ստեղծել:
Անկախ նրանից, թե ինչ են կրում՝ հումորի լավ զգացողությամբ կանայք միշտ կարող են գրավել ձեր ուշադրությունը, եթե իրենք դա ցանկանան:
3. Նա բնական է
Ժամանակակից աշխարհում շատ կանայք են փրձում երեւալ այնպիսին, ինչպիսին իրականում չեն: Շատ բան նրանք անում են բացառապես Instagram-ում՝ մոռանալով, որ այն իրական կյանք չէ:
Անկախ նրանից, թե քանի լայք եք ստանում, դրանք հնարավոր չէ տեղափոխել իրական աշխարհ: Այդ ամենը ֆեյք է: Դուք իսկապե՞ս կարծում եք , որ 100+ հոգու դուր է գալիս, թե ինչպես է ինչ-որ մեկը պառկել Ֆոնտենեբլոյի լողավազնի մոտ: Եթե դա աղջկա՝ իրեն գնահատված զգալու միակ տարբերակն է, ապա ավելի լավ է նա դեն նետի իր iPhone-ը եւ վերջապես սկսի մտածել: Ուրախ կանայք անկեղծ են, եւ մյուս անկեղծ մարդիկ նրանց չեն կարող չնկատել: Հենց այդ պատճառով են սրամիտ կանայք մշտապես շրջապատված ուրիշներով եւ իսկական ընկերներով:
4. Նա ինքնավստահ է
Հումորի լավ զգացողությունը խոսում է հանրության մեջ քաջության եւ ինքնավստահության մասին: Ուրախ կանայք սովորաբար զգում են, որ իրենք զվարճալի են եւ իրենց այդ հատկությունը կարողանում են նաեւ օգտագործել սեքսուալ գրավչության համար: Շատ տղամարդիկ վախենում են ուրախ կանանցից եւ գերադասում են գեղեցիկ հավիկներին: Սակայն նրանում, որ կինն ի վիճակի է շրջապատին ուրախացնել, ոչ մի վատ բան չկա: Խնդիրն այն է, որ այդպիսի տղամարդիկ են ոչ ինքնավստահ:
5. Նա կվերահսկի զրույցը
Երբեմն տղամարդիկ ուզում են, որ կինը «ղեկավարի» զրույցը: Ուրախ կանայք սովորաբար կարող են որոշակի տոն հաղորդել խոսակցությանը՝ մի փոքր սարկազմ ավելացնելով ձեր զրույցին: Երբ նա կսկսի սրամտություններ անել, դուք կհասկանաք եւ համարժեք պատասխան կտաք: Եթե նա ինչ-որ բանի վրա կծիծաղի, դուք նույնն անելու ցանկություն կունենաք:
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»