«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ պատճառ՝ ինչու արժե հանդիպել աղջկա հետ, ով կարողանում է զվարճացնել քեզ

21:12, 29 մայիսի

1. Նա խելացի է

Երբ դուք սրամիտ աղջկա եք հանդիպում, դժվար է չնկատել, որ ժպիտի տակ թաքնվում է խելամտությունը: Հավատացեք, եթե կինը մշտապես ստիպում է ձեզ ժպտալ, ծիծաղել, դա պատահական չէ, այլ կանխամտածված: Ու ես համոզված եմ, որ նման աղջիկը հրաշալի գիտակցում է, որ երբեմն ձեր վրա որոշակի ուժ ունի:

Նա գիտի՝ ինչպես քննադատել, որպեսզի ոչ ոքի չնեղացնի: Նա կարողանում է գտնել համապատասխան պահը՝ իրավիճակի վրա լույս սփռելու համար, եւ դուք երբեք նրա հումորի զգացողությունը չեք շփոթի կոպտության հետ: Նա ձեզ ստիպում է մտածել, իսկ հումորի օգնությամբ մտածել տալու կարողությունն ապացուցում է, որ նա տեղյակ է ամեն ինչից: Հոգնել աղջկանից, ով մշտապես ձեզ ստիպում է մտածել, գրեթե անհնար է:

2. Նրան բարձրակրունկներ պետք չեն՝ գրավիչ լինելու համար

Կան աղջիկներ, որոնք տարված են իրենց արտաքինով: Այդպիսի կանանց ավելի հաճելի է հետեւել, քան նրանց հետ շփվել: Գրեթե անհնար է այդպիսի կանանց հետ երկարատեւ հարաբերություններ ստեղծել:

Անկախ նրանից, թե ինչ են կրում՝ հումորի լավ զգացողությամբ կանայք միշտ  կարող են գրավել ձեր ուշադրությունը, եթե իրենք դա ցանկանան:

3. Նա բնական է

Ժամանակակից աշխարհում շատ կանայք են փրձում երեւալ այնպիսին, ինչպիսին իրականում չեն: Շատ բան նրանք անում են բացառապես Instagram-ում՝ մոռանալով, որ այն իրական կյանք չէ:

Անկախ նրանից, թե քանի լայք եք ստանում, դրանք հնարավոր չէ տեղափոխել իրական աշխարհ: Այդ ամենը ֆեյք է: Դուք իսկապե՞ս կարծում եք , որ 100+  հոգու  դուր է գալիս, թե ինչպես է ինչ-որ մեկը պառկել Ֆոնտենեբլոյի լողավազնի մոտ: Եթե դա աղջկա՝ իրեն գնահատված զգալու միակ տարբերակն է, ապա ավելի լավ է նա դեն նետի իր iPhone-ը եւ վերջապես սկսի մտածել: Ուրախ կանայք անկեղծ են, եւ մյուս անկեղծ մարդիկ նրանց չեն կարող չնկատել: Հենց այդ պատճառով են սրամիտ կանայք մշտապես շրջապատված ուրիշներով  եւ իսկական ընկերներով:

4. Նա ինքնավստահ է

Հումորի լավ զգացողությունը խոսում է հանրության մեջ քաջության  եւ ինքնավստահության մասին: Ուրախ կանայք սովորաբար զգում են, որ իրենք զվարճալի են եւ իրենց այդ հատկությունը կարողանում են նաեւ օգտագործել սեքսուալ գրավչության համար: Շատ տղամարդիկ վախենում են ուրախ կանանցից եւ գերադասում են գեղեցիկ հավիկներին: Սակայն նրանում, որ կինն ի վիճակի է շրջապատին ուրախացնել, ոչ մի վատ բան չկա: Խնդիրն այն է, որ այդպիսի տղամարդիկ են ոչ ինքնավստահ:

5. Նա կվերահսկի զրույցը

Երբեմն տղամարդիկ ուզում են, որ կինը «ղեկավարի» զրույցը: Ուրախ կանայք սովորաբար կարող են որոշակի տոն հաղորդել խոսակցությանը՝ մի փոքր սարկազմ ավելացնելով ձեր զրույցին: Երբ նա կսկսի սրամտություններ անել, դուք կհասկանաք եւ համարժեք պատասխան կտաք: Եթե նա ինչ-որ բանի վրա կծիծաղի, դուք նույնն անելու ցանկություն կունենաք:

 

Աղբյուրը՝ Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել