«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Երալաշ»-ի տնօրեն Արկադի Գրիգորյանը պատրաստ է աճուրդի հանել կինոհանդեսը

22:06, 1 հունիսի

«Երալաշ» կինոամսագրի տնօրեն Արկադի Գրիգորյանը խոսել է այն դատավարությունների մասին, որոնք տեղի են ունենում նախագծի հիմնադիր Բորիս Գրաչեւսկու մահից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։

Այժմ Գրիգորյանը դատի է տվել Բորիս Գրաչեւսկու այրուն եւ երեխաներին՝ նրա ընտանիքից պահանջելով 18,5 մլն ռուբլի։ Իբր հանգուցյալի հին պարտքն է։ Նաեւ դատարանում Գրաչեւսկու առաջին կինը փորձում է ստանալ «Երալաշից» իր բաժինը, որն իբր միայն նրա մահից հետո է իմացել իր իսկ ամուսնալուծության մասին եւ միայն այժմ է պահանջում իր բաժինը։ «Միակ բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ ինչքան էլ պաթոսային հնչի, ամեն ինչ կանեմ, որ «Երալաշը» փրկի իր դեմքը։ Գնել, վերավաճառել, աճուրդի հանել, ինչ էլ որ լինի։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ ես բոլոր ժառանգների հետ ունեմ գերազանց հարաբերություններ, ուստի կոնսենսուս կգտնվի»,- վստահեցրել է Գրիգորյանը։

«Երբ մարդիկ ժառանգություն են ստանում, պետք է պատասխան տան նաեւ իրենց պարտքերի համար։ Այնպես որ դա ուղղված չէ կոնկրետ որեւէ մեկի դեմ»,- վստահեցրել է նա։

Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ կինոհանդեսը կշարունակվի հրատարակվել, թեեւ արդեն երեք տարի է, ինչ բյուջետային միջոցներ չեն հատկացվում նոր դրվագների արտադրության համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search