Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնացել են հունիսի 9-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել սպիտակ վրանում, որը տեղադրվել էր Կալիֆոռնիայում գտնվող երգչուհու վիլլայի բակում։ Ամուսնական արարողությանը ներկա է եղել մոտ 100 մարդ, որոնց թվում չեն եղել նրա որդիները։
TMZ-ն հայտնում է, որ արտիստի առաջին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, փորձել է խափանել արարողությունը։ 40-ամյա տղամարդուն հաջողվել է հայտնվել վայրում, ուր անց էր կացվում տոնակատարությունը։ Ընդ որում, նա ուղիղ հեռարձակում է ապահովել իր սոցիալական ցանցերում։
Պարբերականի տեղեկություններով՝ Ալեքսանդրը մոտեցել է անվտանգության աշխատակիցներին ու նրանց ասել, որ հենց Սփիրսն է իրեն հրավիրել հարսանիքին։ Սակայն նրա անունը ներառված չի եղել հյուրերի ցանկում։ Անվտանգության աշխատակիցները փոփ աստղի նախկին ամուսնուն պահել են մինչեւ ոստիկանների ժամանումը։ Տղամարդը դիմադրել ե ու ասել, որ Սփիրսը եղել է իր առաջին ու միակ կինը։
«Ես այստեղ հատուկ եմ եկել՝ խափանելու Բրիթնիի հարսանիքը»,- հեռարձակման ընթացքում ասել է Ալեքսանդրը։ Արդյունքում նրան փոխանցել են ոստիկանությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ