«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչ կոշիկներ կրել պալացո տաբատի հետ. 4 համադրություն, որոնք կարող են կրկնել բոլորը (ֆոտո)

15:09, 12 հունիսի

Ամառվա ամենահայտնի իրերից մեկը պալացո տաբատն է։ Այսպես են անվանում մոդելը, որը զգալիորեն ընդլայնվում է գոտկատեղից կամ կոնքերի հատվածից։ Հենց ազատ ձեւվածքն է, որ մոդելը հայտնի է դարձրել․ այս տաբատները հիշեցնում են լայն երկարափեշ կիսաշրջազգեստ, բայց շատ ավելի ակտուալ տեսք ունեն: Պալացոյի մեկ այլ տարբերակիչ առանձնահատկությունը երկարությունն է, որը պետք է լինի առավելագույնը: Այս կապակցությամբ հաճախ հարցեր են առաջանում՝ ի՞նչ կոշիկներով պետք է կրել, որպեսզի տեսողականորեն չկտրվեն ոտքերը։

Սուր ծայրով բարձրակրունկներով

d32dda55cc5ce559bdd3e2c79ba0389c_cropped_666x830.jpg (126 KB)

Ամենաստուգված տարբերակը՝ սուր ծայրով բարձրակրունկներ։ Պալացոները հաճախ կարվում են կոստյումների կամ ազատ կտորներից, ուստի առաջին հայացքից նման կոշիկները հիանալի գործընկեր կլինեն աութֆիթի համար։ Ավելին, սրածայրությունը կօգնի կոշիկներին չկորչել երկար տաբատի մեջ։ Կարեւոր է միայն ընտրել ակտուալ մոդելներ: Լաքապատ կոշիկներն ավելի լավ է պահել երեկոյան լուքի համար, փափուկ կաշվե կոշիկները կհամապատասխանեն դասական պարզ պալացոներին, բայց գունավոր թավշյա կոշիկներով կարող եք ձեզ թույլ տալ էսպերիմենտներ անել:

Բարակ ժապավեններով սանդալներով

8bb76c275cad11409d0de59de42208b2_cropped_666x833.jpg (195 KB)

Հենց բարակ ժապավեններով սանդալները կստեղծեն ամառային տրամադրություն փակ տաբատի համար։ Համաձայնեք, որ նման բաց կոշիկներով այնպիսի տպավորություն է, կարծես քայլում եք հարավային հանգստավայրով։ Կարեւորը այն է, որ կրունկը պետք է լինի օպտիմալ բարձրության, հակառակ դեպքում դուք կստանաք «կտրված» ուրվագիծ։

Մյուլերով

748526.jpg (131 KB)

Մյուլերը սեզոնի գլխավոր ֆավորիտն են շատ նորաձեւության սիրահարների համար, քանի որ դրանք մեկտեղում են լակոնիկ ձեւն ու կայուն կրունկը: Ուստի, պալացոյի եւ նման կոշիկների համադրությունը կարծես լավագույն լուծումներից մեկն է։ Ընտրեք բաց քթով  մոդելները եւ մի վախեցեք համադրել տաբատի ու կոշիկների վառ գույները:

Պլատֆորմային սանդալներով

cf8b0a1656ecbe676d1e62faab2629ca_cropped_666x833.jpg (136 KB)

Տարածված կարծիք կա, որ պալաացոն չի կարելի կրել հարթ կոշիկների հետ: Սա մասամբ ճիշտ է՝ ոտքերը պարզապես կորում են երկար տաբատի մեջ, իսկ մարմնի ներդաշնակ համամասնությունները՝ խախտվում են։ Իսկ ծավալային սպորտային կոշիկնե՞րը։ Սա նույնպես տարբերակ չէ, դրանք շատ են ծանրացնում ներքեւը: Բայց կան բացառություններ ցանկացած կանոնից, եւ այս դեպքում դրանք պլատֆորմային սանդալներ են, որոնք հասակին սանտիմետրեր են ավելացնում։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարնրը՝ Սոցցանցեր


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search