Ամառվա ամենահայտնի իրերից մեկը պալացո տաբատն է։ Այսպես են անվանում մոդելը, որը զգալիորեն ընդլայնվում է գոտկատեղից կամ կոնքերի հատվածից։ Հենց ազատ ձեւվածքն է, որ մոդելը հայտնի է դարձրել․ այս տաբատները հիշեցնում են լայն երկարափեշ կիսաշրջազգեստ, բայց շատ ավելի ակտուալ տեսք ունեն: Պալացոյի մեկ այլ տարբերակիչ առանձնահատկությունը երկարությունն է, որը պետք է լինի առավելագույնը: Այս կապակցությամբ հաճախ հարցեր են առաջանում՝ ի՞նչ կոշիկներով պետք է կրել, որպեսզի տեսողականորեն չկտրվեն ոտքերը։
Սուր ծայրով բարձրակրունկներով

Ամենաստուգված տարբերակը՝ սուր ծայրով բարձրակրունկներ։ Պալացոները հաճախ կարվում են կոստյումների կամ ազատ կտորներից, ուստի առաջին հայացքից նման կոշիկները հիանալի գործընկեր կլինեն աութֆիթի համար։ Ավելին, սրածայրությունը կօգնի կոշիկներին չկորչել երկար տաբատի մեջ։ Կարեւոր է միայն ընտրել ակտուալ մոդելներ: Լաքապատ կոշիկներն ավելի լավ է պահել երեկոյան լուքի համար, փափուկ կաշվե կոշիկները կհամապատասխանեն դասական պարզ պալացոներին, բայց գունավոր թավշյա կոշիկներով կարող եք ձեզ թույլ տալ էսպերիմենտներ անել:
Բարակ ժապավեններով սանդալներով

Հենց բարակ ժապավեններով սանդալները կստեղծեն ամառային տրամադրություն փակ տաբատի համար։ Համաձայնեք, որ նման բաց կոշիկներով այնպիսի տպավորություն է, կարծես քայլում եք հարավային հանգստավայրով։ Կարեւորը այն է, որ կրունկը պետք է լինի օպտիմալ բարձրության, հակառակ դեպքում դուք կստանաք «կտրված» ուրվագիծ։
Մյուլերով

Մյուլերը սեզոնի գլխավոր ֆավորիտն են շատ նորաձեւության սիրահարների համար, քանի որ դրանք մեկտեղում են լակոնիկ ձեւն ու կայուն կրունկը: Ուստի, պալացոյի եւ նման կոշիկների համադրությունը կարծես լավագույն լուծումներից մեկն է։ Ընտրեք բաց քթով մոդելները եւ մի վախեցեք համադրել տաբատի ու կոշիկների վառ գույները:
Պլատֆորմային սանդալներով

Տարածված կարծիք կա, որ պալաացոն չի կարելի կրել հարթ կոշիկների հետ: Սա մասամբ ճիշտ է՝ ոտքերը պարզապես կորում են երկար տաբատի մեջ, իսկ մարմնի ներդաշնակ համամասնությունները՝ խախտվում են։ Իսկ ծավալային սպորտային կոշիկնե՞րը։ Սա նույնպես տարբերակ չէ, դրանք շատ են ծանրացնում ներքեւը: Բայց կան բացառություններ ցանկացած կանոնից, եւ այս դեպքում դրանք պլատֆորմային սանդալներ են, որոնք հասակին սանտիմետրեր են ավելացնում։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարնրը՝ Սոցցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ