Մերիլին Մոնրո
36 տարեկան (1926-1962)
Մերիլին Մոնրոն ընդմիշտ մտել է պատմության մեջ որպես համաշխարհային սեքս-խորհրդանիշ: Սակայն կենսուրախ շիկահերի եւ միամիտ կոկետուհու կերպարի տակ թաքնված էր շատ դժվար ճակատագիր։ Նորմա Ջին Մորտենսոնը (այդպես էր Մերլինի իսկական անունը) ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին Լոս Անջելեսում։ Ապագա աստղի մայրը նրան տվել է հարուստ ընտանիքի խնամքին՝ կրթություն ստանալու համար, իսկ հետո ամբողջությամբ հանձնել է մանկատուն։ Ինը տարեկանում Մոնրոն ենթարկվել է սեռական բռնության, ինչը չէր կարող չանդրադառնալ նրա ճակատագրի վրա։ Գեղեցկուհին այդպես էլ չկարողացավ դասավորել իր անձնական կյանքը. բացի բազմաթիվ սիրավեպերից, նա ամուսնացած է եղել երեք անգամ եւ երբեք երեխաներ չի ունեցել, թեեւ շատ էր ուզում վայելել ընտանեկան երջանկությունը: Փախչելով ներքին մենակությունից՝ Մոնրոն սկսեց չարաշահել հանգստացնող դեղերի օգտագործումը։ 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լոս Անջելեսի իր տանը հայտնաբերվել է աստղի դին։ Հետաքննությունը պարզել է, որ Մերլինը թունավորվել է դեղահաբերից։
Ջին Հարլոու
26 տարեկան (1911-1937)
Ջին Հարլոուն 30-ականների Ամերիկայի ամենահայտնի աղջիկն էր եւ հոլիվուդյան առաջին դիվան, ում սկսել են անվանել «պլատինե շիկահեր»։ Հենց նա էլ տարիներ անց ձգտեց ընդօրինակել Մերիլին Մոնրոյին եւ Ջեյն Մենսֆիլդին, բայց ողբերգական ճակատագրով գեղեցկուհին ընդմիշտ մնաց իր տեսակի մեջ միակը։ Չնայած խելահեղ ժողովրդականությանը եւ փայլուն կարիերային, աղջկա անձնական կյանքը չի դասավորվել։ 26 տարեկանում նա հասցրել էր ամուսնանալ երեք անգամ, իսկ նրա երկրորդ ամուսինը՝ պրոդյուսեր Փոլ Բերնը, ինքնասպան է եղել երկու ամիս տեւած ընտանեկան կյանքից հետո: Երբ Ջին Հարլոուն իր փառքի գագաթնակետին էր, հիվանդացավ գրիպով, որը թուլացրեց նրա օրգանիզմը եւ առաջացրեց երիկամների հետ կապված խնդիրներ: 1937 թվականին նա հիվանդացել է հենց «Սարատոգա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ հոսպիտալացումից մի քանի օր անց աստղը մահացել է օրգանիզմի թունավորման պատճառով։
Ջեյն Մենսֆիլդ
34 տարեկան (1933-1967)
Ջեյն Մենսֆիլդը 50-ականների շիկահեր սեքս խորհրդանիշ էր եւ համարվում էր Մերիլին Մոնրոյի գլխավոր մրցակիցը։ Էկրանին գեղեցկուհին խնամքով ստեղծել է հիմար շիկահերի կերպար, սակայն կյանքում նրան անլուրջ անվանել չէր կարելի։ Աստղը գիտեր հինգ լեզու, ջութակ էր նվագում, ուներ կատարյալ լսողություն եւ շատ բարձր IQ (գրեթե Ալբերտ Էյնշտեյնի նման): Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, դարձել Բարբի տիկնիկի նախատիպը, ամուսնացել էր երեք անգամ եւ ուներ հինգ երեխա։ Ջեյնը մահացել է 1967 թվականին սարսափելի ավտովթարից։ Մեքենայում բացի իրենից եղել են նրա ընտրյալ Սեմ Բրոդինն ու երեք երեխաները։ Մեքենան, որով աստղը երթեւեկել է շատ արագ, մտել է բեռնատարի տակ եւ բառացիորեն թիթեղյա տարայի պես բացվել է։ Վթարից ողջ են մնացել միայ երեխաները, որոնք այդ պահին հանգիստ քնած են եղել։
Շերոն Թեյթ
26 տարեկան (1943-1969)
Ամերիկացի դերասանուհի Շերոն Թեյթը մանկուց մասնակցել է գեղեցկության տարբեր մրցույթների եւ նախանձելի օրինաչափությամբ հայտնվել ամսագրերի շապիկներին։ 17 տարեկանում նա լրջորեն հետաքրքրվել է կինոյով եւ սկսել խաղալ հեռուստատեսային շոուների եւ սերիալների փոքր դրվագներում։ Նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է 1961 թվականին, որից հետո այդպես էլ չի հեռացել մեծ էկրաններից։ 25 տարեկանում աղջիկն ամուսնացել է ռեժիսոր Ռոման Պոլանսկիի հետ եւ թվում էր, թե սա նրա գլխապտույտ կարիերայի ու երջանիկ ընտանեկան կյանքի միայն սկիզբն է... Սակայն հարսանիքից մեկ տարի անց, այդ ժամանակ հղի աստղը, սպանվել է սեփական տանը՝ աղանդավորների բանդայի կողմից։ Հղի դերասանուհին աղաչել է խնայել իրեն հանուն չծնված երեխայի, սակայն ստացել է դանակի առնվազն 15 հարված։ Մարդասպանները շուտով հայտնաբերվել եւ դատապարտվել են։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը