1. Մի կողմ վանեք այն միտքը, թե հարաբերությունները հավերժ չեն
Եթե հարաբերություններ սկսելիս դուք կարծում եք, թե դրանք դատապարտված են ձախողման, այդպես էլ կլինի։ Երբ դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր զույգը չի դիմանա ժամանակի փորձություններին, դուք կփնտրեք ցանկացած հնարավորություն՝ ձեր մտավախությունները հաստատելու համար։ Եւ ամեն ինչ անելով բաժանվելու համար՝ ի վերջո կասեք. «Ես գիտեի, որ նա երբեք ինձ հետ չի մնա»։
2. Դադարեք խաղեր խաղալ
Դուք զայրացած եք կամ տխուր։ Ձեր զուգընկերը հարցնում է. «Ի՞նչ է պատահել», իսկ դուք պատասխանում եք՝ ոչինչ, կամ բղավում նրա վրա։ Նման հիմար խաղերով դուք սպանում եք հարաբերությունները։ Խոսեք միմյանց հետ։ Բացատրեք։ Լսեք։ Լուծում գտեք։ Զրույցի ընթացքում մի կողմ թողեք զայրույթը, քանի որ դա հարաբերությունները խարխլող վտանգավոր հույզերից մեկն է։
3. Դադարեք մտածել, թե միայն սերը բավական է
Լավ ու վատ ժամանակներով անցնող զույգերը շատ ավելին են զգում միմյանց նկատմամբ, քան ուղղակի սերը։ Նրանք դուր են գալիս միմյանց, միմյանց նկատմամբ ունեն ցանկություն, հարգանք, բավարարվածություն, ընկերասիրություն եւ այլ հույզեր։
4. Դադարեք խանդել
Եթե ձեր զուգընկերոջը չի կարելի վստահել, ապա ինչու՞ եք մինչեւ հիմա նրա հետ։ Բայց եթե նա վստահության է արժանի, իսկ դուք խնդիրներ եք ունեցել նախորդ հարաբերություններում դավաճանությունների պատճառով, նախ հանգստություն եւ վստահություն ձեռք բերեք, որ միեւնույն իրավիճակը նորից չի կրկնվի։ Մյուս կողմից, եթե ձեր զուգընկերն է ձեզ խանդում, բայց դուք նրան հրահրելու համար ոչինչ չեք անում, արագ հեռացեք նրանից։ Խանդը սեր չէ, այլ տիրելու եւ ստորացնելու նախանշան։ Ամուր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։
5. Մի բավարավեք ավելի քչով, քան ցանկանում եք
Հարաբերությունները հիմնված են ուժերի հավասար հավասարակշռության վրա։ Զուգընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, որը չունի մյուսը։ Երբ դուք ընդունում եք որեւէ մեկին, ով ձեր «պահանջներին» չի համապատասխանում, դուք ուղղակի հաշտվում եք իրերի նման դրության հետ, իսկ դա երբեք ոչ ոքի երջանիկ չի դարձնում։ Հաջողակ զույգերը հարգում, սիրում ու գնահատում են միմյանց։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը