Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Եթե ցանկանում ենք պահպանել հարաբերությունները, դադարեք անել այս հինգ բաները

21:12, 22 հունիսի

1. Մի կողմ վանեք այն միտքը, թե հարաբերությունները հավերժ չեն

Եթե հարաբերություններ սկսելիս դուք կարծում եք, թե դրանք դատապարտված են ձախողման, այդպես էլ կլինի։ Երբ դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր զույգը չի դիմանա ժամանակի փորձություններին, դուք կփնտրեք ցանկացած հնարավորություն՝ ձեր մտավախությունները հաստատելու համար։ Եւ ամեն ինչ անելով բաժանվելու համար՝ ի վերջո կասեք. «Ես գիտեի, որ նա երբեք ինձ հետ չի մնա»։

2. Դադարեք խաղեր խաղալ

Դուք զայրացած եք կամ տխուր։ Ձեր զուգընկերը հարցնում է. «Ի՞նչ է պատահել», իսկ դուք պատասխանում եք՝ ոչինչ, կամ բղավում նրա վրա։ Նման հիմար խաղերով դուք սպանում եք հարաբերությունները։ Խոսեք միմյանց հետ։ Բացատրեք։ Լսեք։ Լուծում գտեք։ Զրույցի ընթացքում մի կողմ թողեք զայրույթը, քանի որ դա հարաբերությունները խարխլող վտանգավոր հույզերից մեկն է։

3. Դադարեք մտածել, թե միայն սերը բավական է

Լավ ու վատ ժամանակներով անցնող զույգերը շատ ավելին են զգում միմյանց նկատմամբ, քան ուղղակի սերը։ Նրանք դուր են գալիս միմյանց, միմյանց նկատմամբ ունեն ցանկություն, հարգանք, բավարարվածություն, ընկերասիրություն եւ այլ հույզեր։

4. Դադարեք խանդել

Եթե ձեր զուգընկերոջը չի կարելի վստահել, ապա ինչու՞ եք մինչեւ հիմա նրա հետ։ Բայց եթե նա վստահության է արժանի, իսկ դուք խնդիրներ եք ունեցել նախորդ հարաբերություններում դավաճանությունների պատճառով, նախ հանգստություն եւ վստահություն ձեռք բերեք, որ միեւնույն իրավիճակը նորից չի կրկնվի։  Մյուս կողմից, եթե ձեր զուգընկերն է ձեզ խանդում, բայց դուք նրան հրահրելու համար ոչինչ չեք անում, արագ հեռացեք նրանից։ Խանդը սեր չէ, այլ տիրելու եւ ստորացնելու նախանշան։ Ամուր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։

5. Մի բավարավեք ավելի քչով, քան ցանկանում եք

Հարաբերությունները հիմնված են ուժերի հավասար հավասարակշռության վրա։ Զուգընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, որը չունի մյուսը։ Երբ դուք ընդունում եք որեւէ մեկին, ով ձեր «պահանջներին» չի համապատասխանում, դուք ուղղակի հաշտվում եք իրերի նման դրության հետ, իսկ դա երբեք ոչ ոքի երջանիկ չի դարձնում։ Հաջողակ զույգերը հարգում, սիրում ու գնահատում են միմյանց։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search