Հունիսի 16-ին էկրաններ է բարձրացել ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Կալիստրո» ֆիլմը՝ Հովհաննես Բաբախանյանի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմում առանցքային դեր ունի նաեւ «Միսս Երեւան 2021», մոդել ԷմմանուԷլլա Գրիգորյանը, որը NEWS.am STYLE-ին պատմել է գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու իր առաջին փորձի մասին։
«Կալիստրո» ժապավենի հիմքում Երվանդ Քոչարի համանուն պիեսն է․ նկարահանումները մեկնարկել են 2019 թ-ին։ ԷմմանուԷլլան, որը մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Կալիստրոյի կնոջը՝ Սալոմեային, այդ դերում ընտրվել է քասթինգի միջոցով։ Մոդելն այն ժամանակ չուներ ոչ տիտղոս, ոչ էլ՝ դերասանի մասնագիտություն, կարծում է՝ հաջողության է հասել իր կերպարին որոշակի նմանությունների շնորհիվ․

«Եղել է բավական մեծ քասթինգ, ես գիտեմ, որ ընտրվել եմ, քանի որ այդ ժամանակ համապատասխանում էի կերպարին թե՛ արտաքինով, թե՛ էներգետիկայով: Քասթինգին ներկա էին ռեժիսոր Ռուբեն Քոչարը, պրոդյուսեր Նարինե Քոչարը, օպերատոր Սամվել Բաբասյանն ու Հովհաննես Բաբախանյանը։ Նախկինում այս տաղանդավոր մարդկանց մասին միայն լսել էի․․․ Նրանց բոլորի ներկայությունն արդեն խոսում էր այն մասին, որ թիմը հստակ գիտեր, թե ինչ է փնտրում, թե որքան պրոֆեսիոնալ ու սիրով են մոտենում իրենց աշխատանքին եւ ընտրում դերակատարին՝ հիմնվելով նրա տեսքի, խոսքի ու ներաշխարհի վրա, այս է պատճառը, որ նկարահանման ընթացքում ամեն ինչ հեշտ ու հաճելի էր»։
ԷմմանուԷլլան նշեց, որ չնայած չունի մասնագիտական կրթություն՝ վաղուց էր երազում նկարահանվելու մասին, ֆիլմի պրեմիերային էլ մեծ հուզմունքով է սպասել․

«Միշտ ցանկացել եմ նկարահանվել ֆիլմում, թեկուզ՝ փոքր ու փորձնական դերով, չնայած՝ պրոֆեսիոնալ չեմ։ Իհարկե, չէի նկարահանվի առաջին պատահած մի ֆիլմում, ուղղակի կինոյում լինելու համար․ ինձ համար շատ կարեւոր էր նկարահանող խմբի որակը, այս դեպքում մտածելու պատճառ չեմ ունեցել. ինձ հաջողակ եմ համարում, որ իրենք էլ ինձ են ընտրել, իսկ դժվարություններ, գրեթե, չեն եղել, նախկինում նկարահանվել էի տեսահոլովակներում եւ գովազդներում, չնայած, որ ֆիլմն այլ պատմություն է: Ընտրվելուց հետո ինձ հրավիրեցին Հովհաննես Բաբախանյանի հետ փորձնական լուսանկարահանման: Այստեղ արդեն հասկացա, որ այս մարդկանց էներգետիկան համընկնում է իմի հետ, ինձ նրանց հետ շատ հեշտ ու հաճելի է եղել, տխրում էի, երբ նկարահանումն ավարտվում էր, մտքումս ասում՝ «գոնե միքիչ էլ երկարեր»»։

ԷմմանուԷլլան նշեց, որ կինոդիտողների ուշադրությունը, գուցե, գրավի իր կերպարի համարձակ պարի դրվագը, սակայն շեշտեց, որ այդ տեսարանում իրեն փոխարինել է այլ դերասանուհի։
Մոդելը հավելեց, որ նկարահանման հրապարակում մտավախություն չի ունեցել շնորհիվ պրոֆեսիոնալ ու անմիջական թիմի,-«Վստահ եմ, որ հիմա ավելի խիստ կքննադատեի ինքս ինձ, քանի որ հիմա ավելի փորձառու եւ հասուն եմ ինձ համարում այս ոլորտում: Արտերկրում, թեկուզ, գովազդներում նկարահանվելու փորձը շատ բան է փոխել: Ինձ 100 անգամ ավելի ինքնավստահ եմ զգում, եւ գիտակցում, թե որ պահին ինչ էմոցիա է պետք արտահայտել»:
Ինչ վերաբերում է ֆիլմում նկարահանվելու այլ առաջարկներին՝ ԷմմանուԷլլան դեռեւս չունի այս ասպարեզում նորություն, բայց հուսով է՝ հաջորդ դերը չի ուշանա, իսկ նկարահանումն ավելի երկար կտեւի, որպեսզի հասցնի երկար վայելել այս աշխատանքի հաճույքը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է ԷմմանեւԷլլա Գրիգորյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)