Օրերս համացանցում գրառում էր տարածվել այն մասին, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է Արցախի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը, որի հեղինակը կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Փիթեր Փահլավանյանը:
ԿինոփառատոնԻ ընթացքում, սակայն, «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով կներկայացվի հատուկ ծրագիր, որի ֆիլմերն անդրադառնում են 44-օրյա պատերազմին և նկարահանված են հույների, արեգնտինացիների, ուրուգվայցիների եգիպտացիների և հայերի կողմից:
Խոսքը հետեւյալ ֆիլմերի մասին է՝ «Մոռացված հայրենիք», ռեժ.՝ Էսամ Նագիի (Եգիպտոս), «Մենք ենք մեր սարերը», ռեժ.՝ Ֆեդերիկո Լեմոս (Արգենտինա/Ուրուգվայ), «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), ռեժ.՝ Թոմաս Սիդերիս «Դիմակայություն», ռեժ.՝ Արման Երիցյան (Հայաստան)։ Շուտով կներկայացվի նաև փառատոնի փակման ֆիլմը, որը նույնպես վավերագրական լիամետրաժ անդրադարձ է Արցախյան 44-օրյա պատերազմին:


«Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է Արցախը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության