«Սառույցի եւ կրակի երգը» գրքի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է «Գահերի խաղի» գլխավոր կերպարներից մեկի՝ Ջոն Սնոուի մասին սփին օֆի աշխատանքային անվանումը։ Սերիալը, ենթադրաբար, կկրի «Սնոու» անվանումը, իսկ գլխավոր դերին կվերադառնա Քիթ Հարինգթոնը։
Մարտինը նաեւ նշել է, որ շոուի գաղափարն առաջարկել է հենց Հարինգթոնը։ «Այո՛, հենց Հարինգթոնն է մեզ տվել գաղափարը։ Չեմ կարող բացահայտել սցենարիստների ու շոուրաններների անունները, քանի որ մամուլի հաղորդագրություն տարածելու թույլտվություն չկա, սակայն Քիթը բերել է իր սեփական թիմին, եւ նրանք հիանալի են»,- իր բլոգում գրել է հեղինակը։
Ավելի վաղ սերիալում Հարինգթոնի գործընկերը՝ Էմիլիա Քլարկը, եւս հաստատել էր, որ դերասանն անձամբ է մշակել «Սնոու» շոուն։ HBO-ի նախագիծը կպատմի «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի ավարտից հետո հերոսի ճամփորդությունների մասին։ Շոուի ավարտին Սնոուն իմանում է, որ Թարգարիենների սերնդից է եւ իրավունք ունի հավակնելու Երկաթե գահին։ Դրա փոխարեն նա Պատից այն կողմ է գնում։
HBO-ն զուգահեռաբար աշխատանք է տանում «Գահերի խաղի» մի քանի այլ սփին օֆերի վրա։ Դրանցից առաջինը՝ «Վիշապի տունը», պատմում է Թարգարինների դինաստիայի մասին եւ կհեռարձակվի օգոստոսի 21-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը