1. Կյանքում` երգելով
Թող զարթուցիչի կտրուկ զանգի փոխարեն քեզ արթնացնի սիրելի մեղեդին: Լոգասենյակում քեզ գերաստղ պատկերացրու: Օրվա գերազանց սկիզբ է: Եթե հասարակական տրանսպորտով ես աշխատանքի գնում, մի մոռացիր ականջակալները, դրանք օգնում են խուսափել վեճերից: Գրասենյակում միացրու սիրելի հիթերով: Իսկ լիցքաթափող մեղեդիներն ավելի լավ է լսել տուն գնալիս, այսպես ասած` լարված աշխատանքային օրվանից հետո սթրեսը հանելու համար:
2. Որեւէ բույս պահիր
Քո մեջ պատասխանատվության զգացում զարգացնելիս քչից սկսիր: Գեղեցիկ, ոչ քմահաճ սենյակային բույսերը հենց այն են, ինչ պետք է: Մշտապես ծաղկող բեգոնիան ոչ միայն կհիշեցնի շոգ Բրազիլիայի մասին, որտեղից ծագում է, այլեւ հյուրասենյակի կամ գրասենյակի աշխատասեղանի արժանի զարդարանք կդառնա:
3. Գիտելիքը լույս է
Գրանցվիր անգլերենի դասընթացների կամ էլ սկսիր hand-made խմբակ այցելել: Վաղուց երազում ես որեւէ երաժշտական գործիք յուրացնել կամ էլ պարե՞լ սովորել: Ժամանակն է: Երազանքը հեռավոր դարակում պահելով` այն երբեք նպատակի չես վերածի:
4. Հավաքածու ստեղծիր
Մտածիր, թե ինչն է քեզ իրոք դուր գալիս: Գուցե քո մեջ վայրի հիացմունք են առաջացնում կենդանիների ճենապակե ֆիգուրները կամ էլ տարբեր երկրներից նկարազարդված ափսեները: Կարելի է հավաքել նույնիսկ սովորական բազմագույն կոճակներ եւ դրանցից ամբողջական կոլաժներ պատրաստել: Քեզ իսկական կոլեկցիոներ զգա, տանը քո փոքրիկ «Էրմիտաժը» ստեղծիր, որով կհպարտանաս ընկերներիդ առաջ: Շուտով նրանք իրենք կսկսեն քո հավաքածուի համար զվարճալի բաներ նվիրել:
5. Համեղ` ճաշակով
Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում: Սեղանի գեղեցիկ սպասքը ոչ միայն նպաստում է սնունդն ավելի լավ յուրացնելուն, այլեւ կանխարգելում է չափից շատ ուտելը: Գեղեցիկ ափսեներ գնիր, թեյի սպասք, անձեռոցիկի տուփեր, թեյը թրմելու ինքնատիպ տարա, եւ թող սննդի յուրաքանչյուր ընդունումը նրբին ճաշկերույթի վերածվի: Վերջ տուր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց ուտելուն: Սիրելի տեսանյութի դիտումով տարված` դու չես նկատի, թե ինչպես գիշերվան ընդառաջ մի քանի ավելորդ կտոր կուլ կտաս:
6. Հիշողության օրացույց
Օրացույց պահիր: Հավանաբար մանուկ հասակում արդեն ունեցել ես այդպիսին, դրանում գրանցել ես քեզ համար ամենաթանկը: Ինչու այսօր նման ժամանակաչափ չպահես: Դա կարող է լինել սովորական տետր կամ էլեկտրոնային նոթատետր, եւ նույնիսկ քո պահարանի ներքին պատը, որի վրա կարելի է մարկերով գրել: Պատկերացնում ես, թե քո ընտանիքում աղջիկ հետնորդներին ինչ հնություն կփոխանցվի: Ոչ թե ընտանեկան մատանի, ամուսնական քող, այլ հիշողությունների ամբողջ պահարան:
7. Բարեգործությամբ զբաղվիր
Մենք բոլորս ամեն օր կարող ենք ինչ-որ մեկին օգնել, ամբողջ հարցը իրավիճակին վերաբերմունքն է: Կարելի է որդեգրել «ես ոչ մեկին պարտք չեմ» շահավետ դիրքորոշումը, բայց կարելի է նաեւ փոքր քայլ անել կարիքավորների ուղղությամբ: Կերակրիր սոված շանը, անցումում տատիկից ծաղկեփունջ գնիր, արյուն հանձնիր: Հավատա, բարի գործը միշտ վերադառնում է, իսկ այն զգացողությունը, որ երկրի վրա ինչ-որ մեկն իրեն ավելի տաք է զգում, անկրկնելի է:
8. Գույներ ավելացրու
Որքան ավելի վառ են շրջապատող գույները, այնքան ավելի վառ է կյանքը: Ամբողջ իմաստը գունային մանրամասներում է: Փիրուզագույն շարֆ, եղունգների վառ կարմիր լաք, դեղին պայուսակ... Ազատվիր զգեստապահարանում ձանձրալի մոխրագույնից եւ ներքին հարդարման հասարակ դարչնագույնից: Սենյակում սիրելի ծաղիկների լուսանկարներով շրջանակներ կախիր` Մալեւիչի քառակուսու գունագեղ այլընտրանք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը