Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը 20 տարեկան է։ Ընկերությունը հիմնադրման 20-ամյակը նշեց իր նոր՝ կանաչապատման ուղղությունը ներկայացնող O2 Gardens նախագծի բացմամբ: «Ավելին, քան թթվածին» խորհրդանշական կարգախոսով O2 Gardens-ում ներկայացված են լինելու 2000-ից ավել տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր, բույսերի խնամքի պարագաներ։
PROFAL ընկերությունը հայտարարեց նաեւ PROFAL GROUP վերածվելու մասին, որով դառնում է հովանի տարբեր ուղղություններ ներկայացնող ընկերությունների համար՝ միավորելով PROFAL, PROFAL HOME, ELECTRIX, ARGO, O2 GARDENS բրենդերը։
«PROFAL GROUP» ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում ճարտարապետության մեջ փոփոխություն կա, ինչն ավելի է ընդգծում ընկերության կատարած աշխատանքի կարեւորությունը.
«Վերջին տարիներին, բոլոր նախագծերում արդեն իսկ ներառվում են կանաչապատում, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մշակույթը գալիս է Հայաստան, մենք էլ փորձում ենք արագ տեմպով ներգործել դրան»,-նշեց նա։
Էդգար Ավետիսյանը հավելեց, որ ընկերության՝ 20 տարիների ամենակարեւոր ձեռքբերումը 30 հազարից ավել նախագծերն են, որոնք նպաստել են հայկական արտադրանքը Հայաստանից դուրս պատվով ներկայացնելուն․
«20 տարիների ընթացքում մենք շատ բան ենք հաղթահարել՝ պատերազմներ, համաճարակ, խորը ճգնաժամեր։ Բայց այդ ամենից հետո, այսօր արդեն ավելի հզորացած ու զարգացած՝ մենք խոսում ենք առաջատարի դիրքերից։ 20 տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագիծ կարեւոր ու արժեքավոր է մեզ համար։ Բոլորիս համար մեծ ձեռքբերում է առաջատար լինելը, բայց, այդուհանդերձ, PROFAL-ի 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը, ըստ իս, հենց այս առողջ թիմային մթնոլորտն է, որի հիմքը հիմնադիրներն են ձեւավորել»։
O2 Gardens նախագիծը PROFAL ընկերության համահիմնադիր Մերուժան Ավետիսյանի մտահաղացումն է․ տարիների հոբբին վերածվել է բիզնեսի, այնուհետեւ դարձել մասշտաբային գործ․
«Արտերկիր գործուղումների ընթացքում միշտ ուսումնասիրում էի տվյալ երկրի լանդշաֆտային ճարտարապետությունը: Տեսնելով դրա զարգացման մակարդակը, միտումներն ու, առահասարակ, կանաչապատման մշակույթը՝ համեմատականներ էի անցկացնում Հայաստանի հետ ու հասկանում, որ մենք առաջ գնալու շատ տեղ ունենք, եւ կարևորը՝ նաև հեռանկարներ: Այդպես, տարիների ընթացքում ավելի ամրապնդվեց միջազգային փորձը Հայաստան բերելու եւ այդ մշակույթն այստեղ զարգացնելու ցանկությունը: Մեր փորձերն ու ջանքերն իրենց ադյունքը տվեցին, եւ մենք այսօր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում եզակի այս մեգանախագիծն ենք մեկնարկում ու հիմք դնում միանգամայն նոր մշակույթի»,-իր խոսքում նշեց նա։
Ըստ Ավետիսյանի՝ ընկերության նպատակը ոչ թե գնել-վաճառելն է, այլ նոր աշխատատեղեր ու կանաչ միջավայր ստեղծելը։ Շինությունը ծառայելու է, որպես բիզնես կենտրոն։ Տարածքում գործում են նաեւ սրճարան եւ բար եւ հատուկ սրահ՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար։
«Ծրագրում ենք նաեւ տարածաշրջանում առաջին մեծությամբ ավտոմատացված մեծ գործարան կառուցել, որը կբավարարի եւ հայկական շուկայի, եւ դրսում մեր գործընկերների պահանջները»,-հավելեց նա։
PROFAL ընկերության 20-ամյակի միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, գործընկերներ տեղական եւ միջազգային կազմակերպություններից, հյուրեր արտերկրից։ Ներկա էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը շնորհավորեց ընկերության 20-ամյակը եւ շեշտեց, որ ընկերությունն իր գործունեությամբ նպաստում է նաեւ մեր երկրի տնտեսության զարգացմանը․
«PROFAL-ը նաեւ մեծ ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական հագեցվածությանը, այս ուղղությամբ համագործակցելու հնարավորություն ենք ունեցել․ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, զգալիորեն ավելացրել արտադրական հզորությունները եւ ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր»։
Ռուսական խոշոր շինարարական «БАМСТРОЙПУТЬ» ընկերությունը PROFAL-ի հետ համագործակցությունը սկսել է երեք տարի առաջ։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Աբդուրախմանովը, շնորհավարելով PROFAL-ին, նշեց.
«Հաճելիորեն զարմացրեց այն, որ PROFAL-ում իրական պրոֆեսիոնալներ են, միշտ ոչ ստանդարտ լուծումներ են գտնում, յուրաքանչյուր խնդրի անհատական մոտեցում են ցուցաբերում։ Մի խոսքով` հրաշալի միջոցառում է, հիանալի ընկերություն։ Ներկայում նոր նախագծերն ընթացքի մեջ են, ցավոք՝ դեռ չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց դրանք բավականաչափ մեծ ու խոշոր են Մոսկվայում»։
Նոր ու կանաչապատ ժամանցավայրի բացման մեկնարկը տրվեց օրհնությամբ․ երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց տոնական շոու, որին հաջորդեց բացօթյա միջոցառումը՝ ջազային կատարումներով ու համեղ հյուրասիրությամբ։
PROFAL ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։ Ակտիվ գործունեության 20 տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնվել է՝ ներկայանալով լայնածավալ արտադրությամբ, բազմապրոֆիլ ծառայություններով եւ բարձրորակ ապրանքատեսականիով. ալյումինե դռների եւ պատուհանների, ապակե կոնստրուկցիաների արտադրություն եւ տեղադրում, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ալուկաբոնդի, ավտոտնակի դարպասների, շերտավարագույրների, դեկորատիվ կոնստրուկցիաների, պերգոլաների եւ մարկիզաների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակածածկերի ներկրում եւ արտադրություն, բնակարանային և գրասենյակային կահույքի արտադրություն եւ ոճավորում, ավտոմատ ոռոգման համակարգերի մոնտաժում եւ լանդշաֆտային դիզայնի ծառայություններ:
2013 թվականից սկսած PROFAL-ն իր արտադրանքն արտահանում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, Վրաստան, Պուերտո Ռիկո, Բերմունդյան Կղզիներ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով