Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

PROFAL ընկերության 20-ամյակն ու տարածաշրջանում նոր մեգանախագծի՝ O2 Gardens-ի պաշտոնական բացումը

13:31, 27 հունիսի

Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը 20 տարեկան է։ Ընկերությունը հիմնադրման 20-ամյակը նշեց իր նոր՝ կանաչապատման ուղղությունը ներկայացնող O2 Gardens նախագծի բացմամբ: «Ավելին, քան թթվածին» խորհրդանշական կարգախոսով O2 Gardens-ում ներկայացված են լինելու 2000-ից ավել տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր, բույսերի խնամքի պարագաներ։ 

PROFAL ընկերությունը հայտարարեց նաեւ PROFAL GROUP վերածվելու մասին, որով դառնում է հովանի տարբեր ուղղություններ ներկայացնող ընկերությունների համար՝ միավորելով PROFAL, PROFAL HOME, ELECTRIX, ARGO, O2 GARDENS բրենդերը։  

«PROFAL GROUP» ընկերության գլխավոր տնօրեն  Էդգար Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում ճարտարապետության մեջ փոփոխություն կա, ինչն ավելի է ընդգծում ընկերության կատարած աշխատանքի կարեւորությունը.

Edgar Avetisyan.jpeg (147 KB)

«Վերջին տարիներին, բոլոր նախագծերում արդեն իսկ ներառվում են կանաչապատում, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մշակույթը գալիս է Հայաստան, մենք էլ փորձում ենք արագ տեմպով ներգործել դրան»,-նշեց նա։

Էդգար Ավետիսյանը հավելեց, որ ընկերության՝ 20 տարիների ամենակարեւոր ձեռքբերումը 30 հազարից ավել նախագծերն են, որոնք նպաստել են հայկական արտադրանքը Հայաստանից դուրս պատվով ներկայացնելուն․
«20 տարիների ընթացքում մենք շատ բան ենք հաղթահարել՝ պատերազմներ, համաճարակ, խորը ճգնաժամեր։ Բայց այդ ամենից հետո, այսօր արդեն ավելի հզորացած ու զարգացած՝ մենք խոսում ենք առաջատարի դիրքերից։ 20 տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագիծ կարեւոր ու արժեքավոր է մեզ համար։ Բոլորիս համար  մեծ ձեռքբերում է առաջատար լինելը, բայց, այդուհանդերձ, PROFAL-ի 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը, ըստ իս, հենց այս առողջ թիմային մթնոլորտն է, որի հիմքը հիմնադիրներն են ձեւավորել»։

O2 Gardens նախագիծը PROFAL ընկերության համահիմնադիր  Մերուժան Ավետիսյանի մտահաղացումն է․ տարիների հոբբին վերածվել է բիզնեսի, այնուհետեւ դարձել մասշտաբային գործ․

0G0A7327.jpg (129 KB)

«Արտերկիր գործուղումների ընթացքում միշտ ուսումնասիրում էի տվյալ երկրի լանդշաֆտային ճարտարապետությունը: Տեսնելով դրա զարգացման մակարդակը, միտումներն ու, առահասարակ, կանաչապատման մշակույթը՝ համեմատականներ էի անցկացնում Հայաստանի հետ ու հասկանում, որ մենք առաջ գնալու շատ տեղ ունենք, եւ կարևորը՝ նաև հեռանկարներ: Այդպես, տարիների ընթացքում ավելի ամրապնդվեց միջազգային փորձը Հայաստան բերելու եւ այդ մշակույթն այստեղ զարգացնելու ցանկությունը: Մեր փորձերն ու ջանքերն իրենց ադյունքը տվեցին, եւ մենք այսօր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում եզակի այս մեգանախագիծն ենք մեկնարկում ու հիմք դնում միանգամայն նոր մշակույթի»,-իր խոսքում նշեց նա։ 

Ըստ Ավետիսյանի՝ ընկերության նպատակը ոչ թե գնել-վաճառելն է, այլ նոր աշխատատեղեր ու կանաչ միջավայր ստեղծելը։ Շինությունը ծառայելու է, որպես բիզնես կենտրոն։ Տարածքում գործում են նաեւ սրճարան եւ բար եւ հատուկ սրահ՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար։

O2 Gardens.jpg (194 KB)

«Ծրագրում ենք նաեւ տարածաշրջանում առաջին մեծությամբ ավտոմատացված մեծ գործարան կառուցել, որը կբավարարի եւ հայկական շուկայի, եւ դրսում մեր գործընկերների պահանջները»,-հավելեց նա։
PROFAL ընկերության 20-ամյակի միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, գործընկերներ տեղական եւ միջազգային կազմակերպություններից, հյուրեր արտերկրից։ Ներկա էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը շնորհավորեց ընկերության 20-ամյակը եւ շեշտեց, որ ընկերությունն իր գործունեությամբ նպաստում է նաեւ մեր երկրի տնտեսության զարգացմանը․

«PROFAL-ը նաեւ մեծ ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական հագեցվածությանը, այս ուղղությամբ համագործակցելու հնարավորություն ենք ունեցել․ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, զգալիորեն ավելացրել արտադրական հզորությունները եւ ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր»։ 

Ռուսական խոշոր շինարարական «БАМСТРОЙПУТЬ» ընկերությունը PROFAL-ի հետ համագործակցությունը սկսել է երեք տարի առաջ։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Աբդուրախմանովը, շնորհավարելով PROFAL-ին, նշեց.

0G0A8209.jpg (141 KB)

«Հաճելիորեն զարմացրեց այն, որ PROFAL-ում իրական պրոֆեսիոնալներ են, միշտ ոչ ստանդարտ լուծումներ են գտնում, յուրաքանչյուր խնդրի անհատական մոտեցում են ցուցաբերում։ Մի խոսքով` հրաշալի միջոցառում է, հիանալի ընկերություն։ Ներկայում նոր նախագծերն ընթացքի մեջ են, ցավոք՝ դեռ չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց դրանք բավականաչափ մեծ ու խոշոր են Մոսկվայում»։ 

Նոր ու կանաչապատ ժամանցավայրի բացման մեկնարկը տրվեց օրհնությամբ․ երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց տոնական շոու, որին հաջորդեց բացօթյա միջոցառումը՝ ջազային կատարումներով ու համեղ հյուրասիրությամբ։ 

PROFAL ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։ Ակտիվ գործունեության 20 տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնվել է՝ ներկայանալով լայնածավալ արտադրությամբ, բազմապրոֆիլ ծառայություններով եւ բարձրորակ ապրանքատեսականիով. ալյումինե դռների եւ պատուհանների, ապակե կոնստրուկցիաների արտադրություն եւ տեղադրում, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ալուկաբոնդի, ավտոտնակի դարպասների, շերտավարագույրների, դեկորատիվ կոնստրուկցիաների, պերգոլաների եւ մարկիզաների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակածածկերի ներկրում եւ արտադրություն, բնակարանային և գրասենյակային կահույքի արտադրություն եւ ոճավորում, ավտոմատ ոռոգման համակարգերի մոնտաժում եւ լանդշաֆտային դիզայնի ծառայություններ: 
2013 թվականից սկսած PROFAL-ն իր արտադրանքն արտահանում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, Վրաստան, Պուերտո Ռիկո, Բերմունդյան Կղզիներ: 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել