Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքն անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:
Մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Ինչպես գրում է armradio.am-ը, անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին եւ ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Առաջին փուլը հաղթահարած դիմորդներից երկրորդ փուլում պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում:
Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 1-ը:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի