Ներկայացնում ենք կանոններ, որոնք կարելի է խախտել, բայց պահպանել երջանկությունը։
1. Կարելի է ստել
Անգամ կարելի է պարզապես ճշմարտությունը չասել։ Չնայած շատերը միգուցե չհամաձայնեն, բայց չպետք է 100 տոկոսով անկեղծ լինել զուգընկերոջ հետ։ Ազատեք նրան որոշ մանրուքներից։
2. Վիճաբանությունը ամուսնալուծություն չի ենթադրում
Երբեք չե՞ք վիճել։ Նշանակում է խուսափում եք վիճաբանությունից։ Սակայն միայն թաքուն դժգոհությունը կարող է խարխլել հարաբերությունները։ Ուստի, ավելի լավ է արտահայտեք ձեր զգացմունքները՝ չմոռանալով սահմաննների մասին։
3. Երեխաները՝ ամուսնուն մոռանալու պատճառ չեն
Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի իրավիճակների, երբ երեխայի ծննդից հետո կինը մոռանում է ամուսնու մասին։ Սակայն երջանիկ երեխաներ մեծանում են միայն երջանիկ եւ սիրող ամուսինների ընտանիքում։
4. Անկողնում կարելի է հաշտվել
Վիճելուց հետո կարելի է հաշտվել անկողնում, քանի որ խնդիրները ճիշտ լուծում կստանան, միայն փոքր-ինչ հանգստանալուց հետո։
5. Կարելի է առանձին քնել
Կինն ու ամուսինը պե՞տք է նույն անկողնում քնեն։ Սա լոկ կարծրատիպ է։ Եթե ծանր աշխատանքային օրվանից հետո ցանկանում եք առանձին, հանգիստ քնել, ուրեմն արեք դա՝ առանց կարծրատիպերի գերին դառնալու։
6. Չի կարելի միշտ միասին լինել
Հաջորդ կարծրատիպը՝ զուգընկերները պետք է իրենց ազատ ժամանակը միասին անցկացնեն։ Հիմարություն։ Նրանք երկուսն էլ միմյանցից պետք է հանգստանան։
7. Ամուսինները կարող են տարբեր հետաքրքրություններ ունենան
Պարտադիր չէ, որ ամուսինները նույն հետաքրքրություններն ու հոբին ունենան։ Եթե սիրում եք ժայռեր մագլցել, չի նշանակում, որ զուգընկերը նույպես պետք է հետաքրքրված լինի դրանով;
8. Այո, ձանձրալի է
Կարծիք կա, որ երջանիկ են այն զույգերը, որոնք չեն ձանձրանում միմյանցից։ Սակայն ավելի լավ է հանգիստ կյանքով ապրել, քան մշտապես լարվածության մեջ լինել։ Երբ զույգերը ձանձրանում են միմյանցից, չի նշանակում, որ նրանք պետք է բաժանվեն։ Այս իրավիճակը հնարավորություն է նոր հետաքրքրություններ ձեռք բերել ու համատեղ ծրագրեր մշակել։
9. Սեքսը՝ ընտանեկան երջանկության հիմք
Ըստ հոգեբանների՝ ամուսիններին երջանկություն կարող է պարգեւել միայն ներդաշնակ սեքսը։
10. Սերն անցնում է, իսկ ընտանիքը՝ մնում
Կիրքը հարատեւ չէ։ Ժամանակի ընթացքում անգամ սերն է մարում։ Մնում է միայն փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Չէ որ հաճախ ընտանիքները քայքայվում են, երբ զուգընկերներից մեկը նոր սեր է փնտրում։ Իսկ եթե վստահություն կա ընտանիքում, ուրեմն այն կհաղթահարի ցանկացած փորձություն։
Աղբյուրը՝ Clubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է