Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Պենդերեցկու անվան փառատոնի փակման համերգի հասույթը կուղղվի Սյունիքի սահմանամերձ համայնքներում ապրող եւ Արցախից տարհանված երեխաների կարիքներին

16:11, 15 հուլիսի

Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած՝ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգը, որը կրում  է «Աղոթքներ» խորագիրը եւ ունի բարեգործական բնույթ։ Տոմսերից ստացված հասույթն ուղղվելու է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը եւ տրամադրվելու Սյունիքի մարզի սահմանամերձ համայքներում դժվարին պահյմաններում ապրող եւ Արցախից տարհանված երեխաներին դպրոցական անհրաժեշտ պարագաներով ապահովմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնն անցկացնում է 2019 թ-ից․  այն  նվիրված է դասական երաժշտության մերօրյա համաշխարհային լեգենդներին։

291387687_529163082289516_3647672827779035256_n.jpg (72 KB)

«Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ամենանշանավոր կերպարներից է, նա համաշխարհային մեծության երաժիշտ է։ Ես երբեք չեմ կարող խոսել մաեստրո Պենդերեցկու մասին անցյալ ժամանակով, քանի որ նրա երկրային կյանքից հետո մեզ հետ ապրում է նրա երաժշտությունը։ Երաժշտություն, որ խոր փիլիսոփայություն ունի, երաժշտություն, որ իր նորարարական շնչով կարողացել է փոխել աշխարհը, երաժշտական ընկալումներն ու պատկերացումները։ Պենդերեցկու արվեստը մեր կյանքը գունավորել է նոր երանգներով։ Մաեստրո Պենդերեցկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից է։ Նրա խորհուրդներն ու ջերմությունը տարիների ընթացքում ոգեւորել են նվագախմբի յուրաքանչյուր անդամի։ Եվ մեր պարտքն ենք համարում նրա հիշատակը ոգեկոչել նաեւ ժամանակակից դասականների փառատոնի միջոցով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում,  անդրադառնալով նախագծի հիմնական խորհուրդին, նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝  հավելելով, որ դասական երաժշտության սիրահարների եւ երիտասարդ հայ կոմպոզիտորների համար փառատոնը եզակի հնարավորություն է Երեւանում կենդանի շփում գտնելու ժամանակակից ականավոր դասական կոմպոզիտորների ու նրանց ստեղծագործական ժառանգության հետ։ 

293418625_1194734087970698_9020997335510606026_n.jpg (63 KB)

«Փառատոնի շրջանակում 2019թ-ին հյուրընկալել ենք մերօրյա կոմպոզիտորներ Գեորգս Պելեցիսին, Ալեքսեյ Շորին, Ալեքսանդր Չայկովսկուն, Կառլ Ջենկինսին եւ այլոց։ Այս տարի հյուրընկալում ենք մեծանուն կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովին»,-ասաց նա։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն անդրադարձավ համերգի բարեգործական բնույթին․ 

293584000_3230908183812428_6410633363820885116_n.jpg (95 KB)

«Ինչպես գիտեք, «Վորլդ Վիժն»-ը Հայաստանում գործում է արդեն ավելի քան երեսուն տարի, մեր կարգախոսն ու նպատակն է լինել այնտեղ, որտեղ մեր կարիքն առավել շատ ունեն․ խոսքս հատկապես երեխաների մասին է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով ունենք իրենց հայրենի բնակավայրերից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ, ովքեր ստիպված են կյանքը սկսել զրոյից Հայաստանի տարբեր մարզերում։ Միեւնույն ժամանակ Սյունիքն արդեն դարձել է սահմանամերձ համայնքներ ունեցող մարզ, ինչը նոր մարտահրավերներ է բերել, որոնց պետք է արձագանքեն նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ Սյունիքում «Վորլդ Վիժնն» աշխատում է շուրջ 15 տարի, գրասենյակներ ունենք Կապանում եւ Սիսիանում, լավ ծանոթ ենք մարզի խնդիրներին և աշխատում ենք անմիջապես ընտանիքների հետ։ Այդ իսկ պատճառով, երբ «Վորլդ Վիժն» Հայաստանի բարի կամքի դեսպան ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջարկեց փառատոնի համերգներից մեկն իրականացնել բարեգործական հիմունքներով, իսկույն որոշեցինք նոր կրթական տարվան ընդառաջ հոգալ Սյունիքի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող երեխաների եւ այնտեղ բնակվող Արցախից տեղահանված երեխաների կարիքները»,-ասաց նա։ 

Նախաձեռնության առաջնային  նպատակը Սյունիքի սահմանամերձ համայնքներում կյանքի դժվարին պայմաններում ապրող 100 երեխայի՝ այդ թվում Արցախից տեղահանված երեխաների, կրթական նոր տարվան ընդառաջ դպրոցական պարագաներով ապահովելն է։ 

293469260_2891725171127669_5015405158445607806_n.jpg (67 KB)

«Անշուշտ, համերգին մեր հայրենակիցների մասնակցությունից կախաված աջակցություն ստացած երեխաների թիվը կարող է աճել։ Ուզում եմ նաեւ նշել, որ այս պահին կազմակերպությունն իր ունեցած հնարավորություններով ուղղակիորեն աջակցում է 14 000 երեխայի։ Մենք իրականացնում ենք «Երեխայի հովանավորություն» ծրագիրը, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ սոցիալական ծանր պայմաններում ապրող երեխայի հովանավոր եւ դրական փոփոխություններ բերել նրա կյանքում։ Մեր նախաձեռնություններին միանալու ցանկության դեպքում մեր հայրենակիցները կարող են այցելել «Վորլդ Վիժն Հայաստանի» Donate.am կայքը, ծանոթանալ ծրագրերին եւ կատարել նվիրատվություն»,-հավելեց Դուդակլյանը։ 

293520195_3080951305548455_7800726308286815829_n.jpg (81 KB)

Ինչ վերաբերում է հուլիսի 19-ին կայանալիք համերգի ծրագրին՝ ներկայացվելու են Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիայի եւ Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները։ 

«Լեգենդար կոմպոզիտոր Ջենքինսի Երգչախմբային պասակալիան գրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խնդրանքով եւ նվիրվել Արցախյան 44-ամյա պատերազմի զոհերի հիշատակին։ Նույն երեկոյի ընթացքում կհնչի նաեւ Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի եւ նվագախմբի համար»,-նշեց Սերգեյ Սմբատյանը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել