Անքնությունը տղամարդկանց մոտ մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ քնի խանգարմամբ տառապում է ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 30%-ից ավելին: Գիտնականները հետազոտել են, թե ինչպես է այդ ազդում մարդու օրգանիզմի վրա:
Channing Division of Network Medicine աշխատանքի հեղինակներից Յանպին Լին հայտարարել է, որ ամենամեծ վտանգը կապված է տարեց մարդկանց հետ: Փորձագետների խմբին հաջողվել է կապ բացահայտել քնի խանգարումների եւ մահվան միջեւ: Պարզվել է, որ անքնությամբ տառապող տղամարդկանց մոտ շատ մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 23 հազար տղամարդկանց շրջանում, ովքեր այս կամ այն պատճառով գանգատվել են անքնության նախանշաններից: Նշված խմբից 2004-2010թ.թ. ընթացքում 2.025 մարդ է մահացել: Մասնագետները մշակել եւ հանել են խրոնիկ հիվանդությունների, կենսակերպի, տարիքի գործոնը եւ պարզել, որ մահացածների 55%-ի մոտ անքնություն է եղել: Միաժամանակ, յուրաքանչյուր երրորդ տղամարդը սիրտ-անոթային հիվանդություն է ունեցել:
Հարվարդի առողջապահության դպրոցի ներկայացուցիչ Սյան Գաոն պատմել է. «Գիտնականները պարզել են, որ առողջ քունն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի կանոնավոր գործունեության համար: Իսկ մեր հետազոտությունը պարզել է, որ անքնությունն ազդում է նաեւ տղամարդկանց երկարակեցության վրա՝ զգալիորեն կրճատելով նրանց կյանքը»:
Գիտնականները պատրաստվում են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, որոնք կհաստատեն ավելի վաղ ստացված արդյունքները: Բայց հիմա կարելի է պնդել, որ քնի հիգիենայի կանոններին հստակ հետեւելն օգնում է զգալիորեն նվազեցնել առաջին հերթին անոթների եւ սրտի հիվանդությունների հավանականությունը: Այդ նշանակում է, որ անքնության առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, այլապես այդ կարող է տհաճ, նույնիսկ՝ անդառնալի հետեւանքներ ունենալ: Սա հատկապես արդիական է տարեց տղամարդկանց դեպքում:

Մինչ այս հետազոտության արդյունքները տպագրվում էին Circulation ամսագրում, Լոնդոնի Կայսերական քոլեջում այլ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ անքնությամբ տառապող մարդիկ վեց անգամ ավելի շատ են հիվանդանում շաքարախտով, քան նորմալ քնող մարդիկ: Նրանց կարծիքով, սա կապված է այն բանի հետ, որ անբավարար քունն ազդում է օրգանիզմում կատարվող նյութափոխանակության վրա: Իսկ անգլիական Սուրեյի համալսարանի հետազոտողների մեկ այլ խումբ հայտնաբերել է հարյուրավոր գեներ, որոնց պատճառն անբավարար քունն է: Արդյունքում մարդու մոտ մեծանում է սթրեսի եւ բորբոքային պրոցեսների հավանականությունը, խախտվում իմունային համակարգը:
Նյութը՝ Times of India-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան