1. «Ինչպե՞ս է անցել քո օրը»՝ շատ կարեւոր հարց է:
Միշտ ձեր զուգընկերոջը հարցրեք այդ մասին: Նման՝ մանրուք թվացող բաները ցույց են տալիս, որ ձեզ համար իրոք կարեւոր է, թե ինչ է կատարվում ձեր երկրորդ կեսի կյանքում
2. Վեճերին շատ լուրջ մի վերաբերվեք
Թույլ մի տվեք, որ դրանք քայքայեն ձեր հարաբերությունները: Դուք կարող եք խենթի պես սիրահարված լինել մարդուն ու միեւնույն է երբեմն բարկանալ նրա վրա: Բոլորի մոտ էլ այդպես է՝ ոչ մի սարսափելի բան դրանում չկա: Բայց վիճաբանությունները չպետք է վտանգեն հարաբերությունները: Չբաժանվող զույգերը իրենց հարաբերությունները վիճաբանություններից վեր են դասում:
3. Հարաբերությունները ենթադրում են պարտավորություններ
Պարտադիր չէ, որ ձեզ դուր գա այն ամենը, ինչ դուք միասին անում եք: Բայց նույնիսկ եթե ձեզ անհետաքրքիր է այս կամ այն բանը, բայց դուք գիտեք, որ ձեր երկրորդ կեսին դրանով երջանկացնում եք, ուրեմն արժե հանուն դրա դիմանալ որոշ անհարմարությունների:
4. Անկեղծորեն ասեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքիր չէ
Բնականաբար ամեն ինչ չէ, որ կարող է պարտադիր լինել: Բնականաբար շատ կարեւոր է օրինակ ամեն տարի այցելել նրա մայրիկին՝ նրա ծննդյան օրը: Բայց ահա երբ նրա ընկերն է հրավիրում գարեջուր խմելու ու բասկետբոլ դիտելու, դուք միանգամայն կարող եք մերժել:
5. Երկար ճանապարհը մանրուքներից է բաղկացած
Ձեր զուգընկերը սիրում է շոկոլադ, կամ գուցե չիպս, ծամոն: Երբ խանութում լինեք ՝ պարզապես նրա համար գնեք այն, ինչ նա սիրում է, չէ՞ որ դա բոլորովին բարդ չէ: Բայց նման փոքր անակնկալները ցույց են տալիս, որ դուք միշտ հիշում եք սիրելի մարդու մասին:
6. Մի պնդեք, որ զույգերով ժամադրությունների գնաք
Սովորաբար դա այսպես է կատարվում՝ դուք ունեք ընկերներ, որոնք նույնպես սկսել են հանդիպել իրար հետ, ու դուք մտածում եք՝ միասին ժամադրության գնալը հրաշալի է: Բայց դրանք ձեր ընկերներն էին, այլ ոչ թե թե զուգընկերոջ: Ավելի լավ է նրանց հետ առանձին հանդիպեք: Ձեր երկրորդ կեսին որեւէ մեկի հետ ընկերություն մի պարտադրեք
7. Բաժանվելիս համբուրեք նրան, վերադառնալիս՝ նույնպես
Միշտ շատ հաճելի է, երբ նա արթնանալիս, աշխատանքի գնալիս, որքան էլ որ ուշանա, ժամանակ է գտնում, որպեսզի քնքշորեն համբուրի ձեզ ՝ փորձելով չարթնացնել: Եվ առաջինը, ինչ նա անում է վերադառնալուց հետո, դարձյալ համբուրելն է: Դա ցույց է տալիս, որ ցանկացած իրավիճակում ձեզ համար ամենակարեւորը դուք երկուսդ եք:
Աղբյուր՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն