Անգամ փոքրիկ մանրուքները կարող են մեծ ազդեցություն ունենալ սիրո պահպանման հարցում։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում տասը խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ սիրո պահպանման հարցում։
1. Նվեր պատրաստեք ծանր աշխատանքային օրվա համար
Կարեւոր չէ, թե ինչ նվեր կլինի դա։ Երբ զգում եք, որ ձեր ամուսինը ծանր աշխատանքային օրվանից հետո եկել է տուն մատուցեք նրան այդ նվերը։ Դուք կարող եք անգամ մերսել նրան կամ արագ պատրաստել նրա սիրելի ուտեստը։ Սա անպայման կբարձրացնի նրա տրամադրությունը։
2. Մոռացեք «ես ասում էի» բառակապակցությունը
Ամուսինների անձնական կյանքում տարբեր դժվարություններ են լինում։ Եթե ինչ-որ հարցում դուք սխալվել եք, հարկավոր է պարզապես ընդունել սխալը եւ ներողություն խնդրել, իսկ եթե ճիշտ եք եղել, պետք չէ անընդհատ ասել «ես ասում էի» կամ դրա նման այլ խոսքեր։
3. Կիսվեք ձեր ֆիզիկական փորձով
Ցանկացած հարցում եթե դուք ավելի փորձառու եք կիսվեք ձեր փորձով դա ավելի է մտերմացնում զույգերին։ Կարելի է նաեւ երբեմն միասին մարզասրահ գնալ եւ այնտեղ անցկացնել ձեր ազատ ժամանակը։
4. Սովորեք զսպել ձեր զայրույթը
Վիճելիս պետք է իմանալ, թե երբ է հարկավոր դադար տալ։ Նախընտրելի է, զույգերը վիճելիս բռնեն միմյանց ձեռքերը, քանի որ այդպես ծայրահեղ եւ անվերահսկելի իրավիճակներում հայտնվելու հավանականությունը շատ քիչ է։ Ձեռքերը բռնելը ավելի լավ տարբերակ է, քան գոռալն ու միմյանց վիրավորելը։
5. Կիսեք ձեր պարտականությունները
Մոռացեք կնոջ եւ ամուսնու ավանդական դերերի մասին եւ կենցաղային հարցերում կիսեք պարտականությունները։ Դուք կարող եք անել այն գործերը, որոնք ձեր զուգընկերը ատում է, իսկ նա պետք է հոգա մյուս հարցերը կարգավորելու մասին։ Սակայն ամենակարեւորը՝ ձեզանից ամեն մեկը պետք է շնորհակալ լինի մյուսի կատարած գործի համար։
6. Երբեք մի վիճեք մանրուքների համար
Երբեք մի կորցրեք ինքնակառավարումը եւ մի վիճեք մանրուքների համար։ Ցանկացած պարագայում փորձեք հասկանալ, թե արդյոք արժե վիճել տվյալ թեմայի շուրջ, թե ոչ։ Հիշեք՝ միշտ չէ, որ ձեր տեսակետը ճիշտ է։
7. Մի մոռացեք հաճոյախոսությունների մասին
Բոլորն էլ սիրում են հաճոյախոսություններ լսել. չէ՞ որ բոլորն էլ ունեն իրենց առավելությունները եւ դրական հատկանիշները։ Ուստի, մի մոռացեք հաճոյախոսությունների մասին։ Դրանք միայն ավելի կամրացնեն ձեր հարաբերությունները։
8. «Շնորհակալություն» ասեք
Ձեր երախտագիտությունը հայտնելու համար պետք է ընդամենը «շնորհակալություն» ասել։ Ի դեպ, երախտապարտ պետք է լինել ոչ միայն մեծ եւ լուրջ արարքների համար, այլեւ նույնիսկ ամենափոքր քայլի համար։ Ցույց տվեք, որ դուք գնահատում եք նրան։
9. Ուղղություն ցույց տվեք, ոչ՝ պարտադրեք
Առողջ հարաբերություններում զուգընկերները մշտապես խթանում են, որ իրենց ընտրյալը միշտ նոր հետաքրքրություններ ունենա, նոր քայլեր ձեռնարկի եւ այլն։ Սակայն միգուցե ձեր երկուսի ցանկություններն այս կամ այ հարցում չեն համապատասխանում։ Հետեւաբար, պետք է ուղղություն ցույց տալ նրան, ոչ պարտադրել։
10. Միշտ հետաքրքիր եղեք միմյանց համար
Իհարկե, շատ հաճելի է, որ զույգերն ամեն ինչ գիտեն միմյանց մասին, սակայն հարաբերությունները երկար պահպանելու համար հարկավոր է միշտ նոր հետաքրքրություններ ունենալ, նոր ոճ։ Դա ավելի է մտերմացնում զույգերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները