«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ավելի շատ սկսեցի սիրել նրան»․ հարսանեկան հանգստից հետո Ջուլիա Եղշատյանը կրկին նկարահանվում է

15:27, 1 օգոստոսի

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որն ամուսնացել էր հուլիսի 14-ին, արդեն անցել է աշխատանքային առօրյայի։ Ջուլիան շարունակում է նկարահանվել սցենարիստ Անի Մաղաքյանի «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ հարսանեկան հանգիստը, որն ամուսնու՝ լաուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանի հետ անցկացրել են Եգիպտոսում, հրաշալի է անցել, եւ հիմա նոր ուժերով վերադարձել է սիրելի աշխատանքին։

296318559_363470189124139_5584867613191249076_n.jpg (92 KB)

Ջուլիան հավելեց, որ ամուսնությունից հետո կյանքը փոխվել է,-«Այո, մեծ փոփոխություն եմ զգում, կարեւորը` դրական ու հաճելի: Ասում են` մարդու հետ հեռու ճանապարհ գնալուց ավելի լավ ես ճանաչում. ավելի շատ սկսեցի սիրել նրան»,-անկեղծացավ դերասանուհին։ Նա նաեւ վստահեցրեց, որ ամուսինը չի խոչընդոտի իր գործունեությանը, քանի որ ըմբռնումով է մոտենում իր աշխատանքին․

296441250_1157746528492344_3421021087832253149_n.jpg (131 KB)

«Ամուսինս դեմ չէ, որ նկարահանվեմ, քանի որ նա հասկանում է, որ դա ինձ համար ոչ թե հոբբի է, այլ մասնագիտություն, իսկ վերապահումներ կան. անպայման ծանոթանում եմ սցենարին, նոր ընդունում աշխատանքը»:

296798428_762132931536059_9012471357769373881_n.jpg (78 KB)

Ինչ վերաբերում է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալին, Ջուլիան խոստովանեց, որ հեռուստանախագիծն իր համար ամենասիրելին է դարձել, ու մեծ սիրով է ընդունել կրկին այնտեղ նկարահանվելու առաջարկը։

296108591_433882058670011_1539834986670600304_n.jpg (141 KB)

«Ուրախ եմ, որ նախագիծն ունեցավ շարունակություն: Իմ հերոսուհին՝ Անուշիկը, դրական կերպար էր առաջին եթերաշրջանում, ու հենց այդպիսին էլ շարունակելու է լինել։ Ոչ մի ակնհայտ փոփոխությունների չի ենթարկվել»,-մանրամասնեց նա։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ջուլիա Եղշատյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել