Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Նունեի հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Արեւիկը ջերմ գրկել է փոքրիկին։ ԵՐիտասարդ մայրիկը հմայիչ կերպարում է։ «Նունեին հաստատ շատ եմ ասելու` վայելիր կյանքը այն անկանխատեսելի է, հաճախ անարդար, տխուր։ Այս ամենին ի պատասխան՝ վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերվիր աշխարհին։ Միգուցե դա փրկի», - հրապարակումը մակագրել է Արեւիկը, ապա հավելել է «սեր» հեշթեգը։
«Աղավնոյի ու Բերձորի համար մեղավոր ենք բոլորս։ Տրանսպորտի թանկացման համար իրեն կոտորող ազգը չկոտորվեց, երբ վերացան 5000 լույս տղաներ։ Բազմոցից, սրճարանից չունեցավ ժամանակ, չուզեցավ թշնամիներ ձեռք բերել, մտածեց՝ անիմաստ է, ինքն իրեն խաբեց, որ էսքանը տվել են, վերջ, խաղաղություն է լինելու ու տենց էլ ոտքի չկանգնեց ու չգոռաց, չպայքարեց ազգը։ Թույլ տվեցինք՝ ներսից մեզ կործանեն ու օգնեն, որ դրսից կոտորեն։ Խղճուկ ենք, անկամային հատկանիշներով, անցյալը չգնահատող, սեփական հողը չպահող մարդիկ։ Խոսքս, բնականաբար, ոչ բոլորի մասին է, բայց, ցավոք, շատ-շատերի։
Այո՛, շատ ցանկալի կլիներ՝ ապրեինք մի երկրում, որտեղ ամեն ինչ ճիշտ կառավարվում է, լուծվում։ Բայց երբ էդպես չէ, հակառակը՝ մեզ փաթեթավորում են, կզած նվիրում, ուրեմն միգուցե սթափվենք ու ձմերուկն ու խորովածը մի կողմ դնենք․․․ ախր հասան ձեր տուն»,- օրերս գրել էր Արեւիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը