«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինքնագնահատականը բարձրացնելու հինգ ֆրանսիական մեթոդ

21:12, 19 օգոստոսի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնագնահատականը բարձրացնելու հինգ մեթոդ՝ մեջբերված Կ.Դ. Կալանի «Ֆրանսուհիները երբեք միայնակ չեն քնում» գրքից։

Մեթոդ № 1: Գաղտնի «այգի»

Ժամանակ առ ժամանակ զգում ես, որ ուժասպառ ես եղել եւ նույնիսկ փոքրիկ դժվարությունը մեծ ազդեցություն է ունենում քեզ վրա։ Սակայն ալկոհոլ, շոկոլադ օգտագործելու կամ նախկին սիրեկանի գիրկն ընկնելու փոխարեն, հարկավոր է փորձել հետեւյալ մեթոդը։ Պետք է ունենալ գաղտնի «այգի», գնալ այնտեղ եւ նորից ապրել սեփական ուժի, ազատության եւ անկախության զգացումը. «Երբ ֆրանսուհիները ուժասպառ են լինում, նրանք կարող են առանձնանալ իրենց սենյակում, փակել վարագույրները եւ գիրք կարդալ կամ պարզապես պառկել ու մտածել Ժան Կլոդ Վան Դամի մասին»,- գրել է Քեթ Ջեյմի Կալանը։

Մեթոդ № 2: Գեղեցիկ իրեր

 Մենք ամեն օր օգտագործում ենք «սովորական իրեր», որոնք ազդում են մեր ինքնագնահատականի վրա։ Ֆրանսուհին երբեք իր ստացած նվերներն ու գեղեցիկ իրերը չի պահում եւ մշտապես օգտագործում է։ Օրինակ, եթե ֆրանսուհուն գեղեցիկ սպասք են նվիրել, նա ամեն օր կօգտագործի դա, ոչ՝ միայն տոն օրերին։

Մեթոդ № 3: Յուրահատուկ եւ կանացի լինել

Ֆրանսուհու գեղեցկության եւ ցանկալիության գաղտնիքը յուրահատկությունն ու կանացիությունն է։ Նա կարողանում է ճիշտ մատուցել իրեն։ Հետեւաբար, ցանկացած պարագայում պետք է պահպանել անհատականությունը եւ ապրել սեփական կյանքով, ոչ՝ ամուսնու, երեխաների, ընկերների, հարեւաների եւ այլն։ «Ֆրանսուհին հասկանում է, որ իր կանացիության շնորհիվ է նա տարբերվում տղամարդուց եւ հենց դրա միջոցով է գրավել իր զուգընկերոջ ուշադրությունը»,- գրել է Կալանը։

Մեթոդ № 4: Ինքնավստահություն

Ցանկացած պարագայում պետք է ինքնավստահ լինել։ Օրինակ, պատկերացրեք, որ սերը դառը շոկոլադ է, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։ Կարելի է սիրախաղ սկսել, եւ դա անել ոչ թե տղամարդու ուշադրությունը գրավելու նպատակով, այլ՝ սեփական ինքնավստահությունն ու գնահատականը բարձրացնելու։ Սեփական «ես»-ը գնահատելու ու ինքնավստահությունը բարձրացնելու համար պետք է մտածել լիբիդոյի մասին, լավ հագնվել, խնամել մաշկն ու մարմինը եւ ամենակարեւորը՝ գեղեցիկ ներքնազգեստ հագնել։

Մեթոդ № 5: Ոգեշնչել ուրիշներին

Մենք հաճախ հասկանում ենք, որ կարող ենք ներշնչանքի աղբյուր լինել ուրիշների համար՝ թեկուզ օրինակ ծառայելով կրտսեր սերնդի համար։ Սա իսկապես դրականորեն է ազդում սեփական ինքնագնահատականի բարձրացման վրա։ Այս հարցում կարող է անգամ օգնել գեղեցիկ տեսքով փողոցում քայլելը։ Այս դեպքում ձեր արտաքինը հմայում եւ գրավում է տղամարդկանց, ինչից բարձրանում է նաեւ ձեր տրամադրությունն ու կարծիքը սեփական անձի մասին։ Հաշվի առեք դա։

 

Աղբյուրը՝ Adme.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search