1. Նա սեռական հակում է զգում
Տղամարդու սիրահարվածության գլխավոր նշանը ցանկությունն է, սեռական հակումը: Եթե տղամարդը ցանկանում է այդ կնոջը, նա շանս ունի սիրված դառնալու: Բայց դա դեռ երաշխիք չէ, որ նա իրոք սիրահարված է ձեզ: Չէ որ ցանկացած տղամարդ ի բնե ֆիզիկական միավորման մշտական ձգտում ունի, սերնդի շարունակման բնազդը մարդկային ամենահզոր էներգիան է:
Ինչ մեղքներս թաքցնենք. երբ տղամարդը նայում է կնոջը, գործնականում սկանավորում է նրան որպես մերձեցման առարկայի: Նրա ուղեղում գիտակցությունից անկախ տումբլեր է միանում. «Իսկ նա ինձ հետ անկողին կմտնի՞»: Եվ նրա հետագա ամբողջ պահվածքը կարող է բխել հակառակ սեռի հանդեպ այդ բնական տղամարդկային հետաքրքրությունից: Տղամարդու մեջ արթնանում է որսորդը: Ընդ որում, որքան անմատչելի է որսը, այնքան հզոր եւ սուր է տիրապետելու ցանկությունը: Տղամարդն ինքնահաստատվում է սեքսի միջոցով: Դա նրա տղամարդկային հիմքի ապացույցն է: Բայց երբեմն դա ընդամենը անինքնավստահությունը հաղթահարելու միջոց է: Ահա, նա հասել է իր ուզածին: Հետաքրքրությունը հանգում է: Նշանակում է, ցանկությունը ոչ միշտ է սիրո մասին վկայում: Բայց կարո՞ղ ենք մենք մի կետով բավարարվել: Ճիշտ է: Չենք կարող, որովհետեւ մեր հոգու բոլոր մանրաթելերով ձգտում ենք ոչ թե ընդամենը էրեկցիայի, այլ սիրո եւ քնքշանքի: Իմիջիայլոց, ինչպես եւ կանայք:
2. Տղամարդը հոգեկան մերձեցման է ձգտում
Նա ձգտում է շփվել ձեզ հետ, զանգում է, գրում է, կանգնում է մուտքի մոտ, պատմում է իր մասին, նույնիսկ լսում է: Նա բոլոր հնարավոր միջոցներով ջանում է շփվել ձեզ հետ:
3. Նա հաճույքով ձեզ թողնում է իր կյանք
Ընդհանրապես տղամարդիկ այնքան պահպանողական են, որ ինչ-որ մեկին իրենց կյանք, տարածություն, ամուրու որջ թողնելու հնարավորությունն ընկալում են որպես ոտնձգություն իրենց թանկարժեք ազատության նկատմամբ: Իսկ եթե նա այնուամենայնիվ համառորեն փորձում է ձեզ գրավել դեպի իր տարածություն, դա սիրո ակնհայտ նշան է:
4. Նա պատրաստ է զոհաբերությունների
Նա ուրախ է փոխվել, զիջումների գնալ, շտկել իր պլանները, կյանքը, ժամանակ, ուժեր, էներգիա ծախսել ձեզ եւ ձեզ հետ հարաբերությունների վրա:
5. Նա ջանում է հոգ տանել ձեր մասին
Ամեն ինչ նյութականի մի հանգեցրեք: Ամեն տղամարդու չէ, որ հաջողվում է բավարարել կնոջ` բարեկեցությանը վերաբերող բազմազան պահանջմունքները, հատկապես` մեր ժամանակներում: Բայց գնահատեք այդ անելու նրա ձգտումը: Նա կփորձի հարմարվել տրամադրությանը եւ կռահել ցանկությունները: Եվ սարսափելի կվշտանա, եթե դա չհաջողվի: Նա երեխայի պես ուրախանում է, եթե կարողացել է ծիծաղեցնել ձեզ, զարմացնել, հանգստացնել, պաշտպանել: Եվ վերջապես` վերջին բանը: Որոշ կանանց համար, որոնք սիրում են աչք փակել սիրո բացակայության ակնհայտ դրսեւորումների վրա, հոգատարությունը, հավանաբար, ամենակարեւորն է:
Աղբյուրը` Otvetnasve.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը