«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Էլդար Ռյազանովը երգչուհի Զառային սեր է խոստովանել

17:42, 26 նոյեմբերի

Ռուսական ճանաչված երգչուհի Զառան Մոսկվայի «Էլդար» կինոակումբում տեղի ունեցած համերգի ընթացքում ներկայացրել է իր նոր ռոմանսային ալբոմը: Միջոցառումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն լուսանկարները միայն այսօր են հայտնվել համացանցում:

Ալբոմում ներառված են Ալեքսանդրա Պախմուտովայի, Նիկոլայ Դոբրոնրավովի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Բուլատ Օկուջավայի, Եվգենի Դոհայի եւ Միքայել Թարիվերդիեւի երգերը: Երեկոյի ընթացքում հնչել են այս ստեղծագործություններից շատերը: Starhit-ի փոխանցմամբ, յուրաքանչյուր երգի համար թեմատիկ տեսաշար էր ընտրվել: Զառայի պարային հիթերն ուղեկցվել են բալետի համարներով:

Երեկոյին ներկա է եղել ճանաչված ռեժիսոր, Զառայի արվեստի երկրպագու Էլդար Ռյազանովը՝ տիկնոջ հետ:

Ռյազանովը Զառային ծաղիկներ նվիրելիս խոստովանել է, որ պաշտում է երգչուհուն:

«Ես այնքան երջանիկ եմ, որ արդեն մտածում եմ գարնանը կրկնել համերգը: Մեկ ամիս առաջ այս նույն ծրագրով մեծ մենահամերգ ունեցա Սանկտ Պետերբուրգում, ավելի ուշ համերգային շրջագայության մեկնեցի Ամերիկայի 6 քաղաքներ. Լոս Անջելես, Սան Դիեգո, Ֆենիքս, Դենվեր, Բալթիմոր, Նյու Յորք: Ինձ շատ ջերմ ընդունեցին»,- պատմել է Զառան: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search