Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Սիրո ճամփով դեպի վերեւ ու ընդմիշտ բոլորի սրտերում․ այսօր Հայկոյի ծննդյան օրն է

13:47, 25 օգոստոսի

Երգեց սեր, սիրեց, անսահման սիրվեց ու սիրո ճանապարհով գնաց վերեւ․․․ ցավոք՝ անժամանակ ու այնքան անսպասելի։ Երգիչ Հայկոյի մասին մինչ օրս դժվար է խոսել անցյալ ժամանակով, քանի որ ինչպես ընկերներն ու գործընկերն են փաստում այն, ինչ զգում էին նաեւ երաժշտասերները՝ նա կյանքով լի էր, բարի, ընկերասեր ու անսահման տաղանդավոր։ Հայկոն կա, ապրում է բեմում եւ կյանքում։ Այսօր՝ օգոստոսի 25-ին, երաժիշտը կդառնար 49 տարեկան։

Հայկ Հակոբյանը, որն իրեն հատուկ անմիջականությամբ բոլորի համար դարձավ Հայկո ու սիրվեց հենց այդ բեմական անվան ներքո, իր դերակատարումն է ունեցել ոչ միայն հայկական երգարվեստի որակում, այլեւ ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում՝ արժանանալով առաջին եւ պատվավոր հորիզոնականների։ Նա նաեւ բազմիցս լավագույնն է ճանաչվել Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, իսկ 2006-ին նախագահի հրամանագրով Հայկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 

14691340_1193204557413100_6106739073220981725_o.jpg (38 KB)

Ոչ մի կոչում, սակայն, չի փոխել արտիստին․ նա ջերմ էր ինչպես ծանոթների, այնպես էլ՝ անծանոթների հետ․

«Անգամ մի բարեւը կարող է փոխել իմ տրամադրությունը ու ստիպել, որ ժպտամ․․․ Մարդկանց ես շատ սիրում եմ, եւ դա շատ կարեւոր է ինձ համար»,-հարցազրույցներից մեկում նշել է նա։

Հայկոյի երգերը մոտ են սրտին, դրանք արտահայտում են մարդկային էմոցիաներ ու սիրո տարբեր դրսեւորումներ, քանի որ ծնված են իրական հույզերից։ Հայկոն ոչ թե հարմարվեց մեծամասնության ճաշակին ու պահանջներին, այլ ինքը թելադրեց իր սեփական ճաշակն ու երաժշտաոճը, որին հավատարիմ մնաց տարիներ շարունակ՝ ապացուցելով, որ որոկյալ աշխատանքը միշտ է գնահատվում։ 

41523650_1909897612410454_5122065585030561792_n.jpg (31 KB)

«Բոլոր երգերս գրում եմ սրտանց։ Հնարավոր է՝ կյանքումս մի բան կատարվի, որը ես անգամ չզգամ, բայց մի քանի ամիս անց գրեմ մի երգ, որը լինի այդ էմոցիաների արդյունքը։ Ինձ վրա ամեն ինչ ազդում է՝ ընկերներիս պատմությունները, հաճախ նաեւ ֆիլմեր եմ դիտում, որոնց հույզերից եւս, գուցե, ինչ-որ երաժշտություն ծնվի։ Երբեմն էմոցիաների պաշարն այնքան շատ է լինում, որ դրանք փորձում ես դաշնամուրին հանձնել»,-Հրաչուհի Ութմազյանի «Սպիտակ անկյուն» հաղորդման շրջանակում ասել է երգիչը, որի ստեղծագործությունների մեջ քիչ չեն նաեւ սաունդթրեքերը․ դրանք հնչում են ամենահայտնի հայկական ֆիլմերում՝  «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Երկրաշարժ» եւ այլն։

Միշտ ժպտադեմ ու կենսուրախ տրամադրությամբ աչքի ընկնող Հայկոն խոստովանել է, որ կյանքը հաճախ լի է եղել նաեւ հարվածներով, որոնք նա հաղթահարելու իր բանաձեւն էր գտել․

«Դժվար պահեր կյանքումս շատ են եղել, բայց ամենադժվար պահին ես հասկացա, որ ամենաչնչին լավություններն ու այն բոլոր դրական էմոցիաները, որոնք տվել ես մարդկանց, գալիս են քո առաջ։ Իմ դժվար պահին ես հասկացա, որ Աստված ինձ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան ուղարկում է ճիշտ մարդկանց։ Հիմա ես հաստատ ասում եմ, որ կյանքը բումերանգ է, ու ամեն բան փոխհատուցվում է»,-նշել է նա։

Մեկ տարի առաջ կորոնավիրուսային հիվանդությունը, ցավոք, խլեց երգչի երկրային կյանքը, բայց նա շարունակում է ապրել՝ իր երգերի, ընկերների անվերջանալի պատմությունների, բոլորին թողած բարի ու դրական հուշերի շնորհիվ։

Լուսանկարները՝ Hayko Hakobyan Foundation-ի ֆեյբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search