Կաշվե տրենչ + կիպ տոպ

Կաշվե տրենչը, ի տարբերություն այլ վերարկուների, հաստ կտորի շնորհիվ շատ ավելի լավ է պահպանում իր ձեւը։ Միեւնույն ժամանակ, այն հիանալի պաշտպանում է աշնանային քմահաճ եղանակից: Ազատորեն համադրեք այն կիպ տոպի հետ: Մի անհանգստացեք ձեռքերի հատվածի մասին՝ թեւերը կթաքցնեն դրանք, իսկ նմանատիպ վերնազգեստը հիանալի կերպով կընդգծի կրծքավանդակը։
Տրիկոտաժե կոստյում + երկար բաճկոն

Տրիկոտաժե կոստյումները համարվում են իսկական ֆավորիտներ հարմարավետ հանդերձանքի սիրահարների շրջանում: Իսկ էլ ի՞նչ է ձեզ պետք աշնանը, եթե ոչ հարմարավետություն։ Ճիշտ է, նման կոստյումները հաճախ չափազանց ազատ են լինում։ Կոմպենսացնելու համար դրանք լրացրեք խիստ ոճի երկար բաճկոնով: Ավելի լավ է առանց ծավալուն ուսերի բաճկոններ ընտրել, որպեսզի հանդերձանքը ներդաշնակ տեսք ունենա։
Կարճ բաճկոն + լայն ջինսե տաբատ

Եթե ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ չպետք է կարճ կաշվե բաճկոններ կրել, մոռացեք դա։ Գլխավորն այն է, որ կաշվե բաճկոնը ծավալուն լինի։ Ի դեպ, բարձր գոտկատեղով լայն ջինսե տաբատի հետ համատեղ դուք կստանաք աշնան ամենանորաձեւ լուքերից մեկը։ Մի անհանգստացեք, որ կերպարում միանգամից երկու ազատ իրեր են համադրվում։ Ճիշտ համամասնությունները պահպանվում են գոտկատեղի վրա շեշտադրման եւ ջինսերի եւ բլուզների կամ լոնգսլիվների համադրության շնորհիվ:
Մինի + երկարաճիտ կոշիկներ + ազատ վերնազգեստ

Ո՞վ է ասել, որ աշունը մինիների սեզոն չէ։ Ընդհակառակը, տարվա այս եղանակին կարելի է ներդաշնակ կերպարներ ստեղծել կարճ կիսաշրջազգեստներով եւ զգեստներով։ Դա անելու համար ձեզ հարկավոր է ազատ ոճի վերնազգեստ։ Դա կարող է լինել պիջակ, բաճկոն եւ բոմբեր։ Գլխավորն այն է, որ զգեստապահարանի այս տարրը հասնի մինչեւ ազդրերի կեսին։ Կերպարն ամբողջացրեք ձեր սիրելի կարճ զգեստով եւ մի մոռացեք բարձրաճիտ կոշիկների մասին։ Ի դեպ, եթե ցանկանում եք ավելի բարեկազմ տեսք ունենալ, ընտրեք մուգ կոշիկներ՝ համադրելով սեւ թափանցիկ զուգագուլպաների հետ:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ