Մեզանից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի` նյարդայնություն, անհավասարակշռություն, հուզական հասունության պակաս, բայց մենք չգիտենք մանրամասները, որովհետեւ ոչ ոք մեզնից չի պահանջել ինքներս մեզնից գլուխ հանել…
1. Մենք մեզ չենք հասկանում
Մեզանից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի` նյարդայնություն, անհավասարակշռություն, հուզական հասունության պակաս, բայց մենք չգիտենք մանրամասները, որովհետեւ ոչ ոք մեզնից չի պահանջել ինքներս մեզնից գլուխ հանել: Մեր ընկերներն ուղղակի ուզում են բարի լինել մեզ հետ, ուրախանալ եւ լավ ժամանակ անցկացնել մեր ընկերակցությամբ, ոչ թե մեզ մղում են հարց տալ մեր ներքին «Ես»-ի վերաբերյալ: Իսկ մեր թշնամիներն ուղղակի չեն ցանկանում դրա վրա ժամանակ ծախսել: Արդյունքում մենք բախվում ենք ինքնաճանաչման ցածր մակարդակի փաստի հետ եւ գործնականում ընդհանրապես չենք հասկանում, թե ինչ մարդ պետք է լինի մեր կողքին:
2. Մենք չենք հասկանում այլ մարդկանց
Դժվար է գնահատել ուրիշների համարժեքությունն այն դեպքում, երբ մենք հաճախ ինքներս անհամարժեք ենք: Մարդկանցից առաջին տպավորությունը հաճախ այնքան հաճելի է: Բայց դա ընդամենը սկզբում: Մարդու մասին կարծիք ձեւավորելիս իրականում մեզ պակասում է հոգեբանական հարցումներ անցնելը, քառամյա ինտենսիվության հոգեթերապիան` ինչպես անհատական, այնպես էլ` զույգով: Վստահ ենք, որ 2100 թվականին դա արդեն որպես կատակ չի հնչի: Մարդիկ ուղղակի կզարմանան, որ մարդկությունն այդքան երկար ճամփա է անցել նման տարրական որոշման հանգելու համար:
3. Մենք սովոր չենք երջանիկ լինել
Մենք կարծում ենք, թե երջանկության ենք ձգտում, բայց իրականում ձգտում ենք նրան, ինչը սովոր ենք մշտապես տեսնել: Եվ հաճախ դա բոլորովին էլ երջանկության վիճակ չէ: Հասունանալու ընթացքում սիրո մեր զգացումը կապված էր այլ, պակաս հաճելի զգացմունքների հետ` ենթակայության, ստորացման, մերժվածության կամ օգտագործվածության. մի խոսքով` տառապանքի: Եվ ով ինչ էլ ասեր, հենց այդ զգացողություններին ենք մենք ձգտում ենթագիտակցական մակարդակում: Դա բացատրում է, թե ինչու ենք մենք մերժել այն մարդկանց, որոնք այնքան համապատասխանում էին մեզ, հասուն էին, հուսալի, թեկուզեւ մի քիչ ձանձրալի, եւ ինչու ենք ենթագիտակցաբար ձգտում այն մարդկանց, որոնք մեզ կտան տառապանքի այնքան ծանոթ եւ սովորական տխուր զգացողությունները:
4. Միայնակ լինելը սարսափելի է
Մենք պետք է համակերպման հսկայական ուժ ունենանք կիրակնօրյա պարապ երեկոների, մենակյացության եւ սեքսի բացակայության նկատմամբ, որպեսզի խելամտորեն զուգընկեր ընտրենք: Զարմանալի չէ, որ մեր մեծամասնությանը բավականացնում է այն, ինչն առաջինն է ձեռքի տակ ընկնում:
5. Կանխատեսումները սխալ են
Պատմականորեն ամուսնությունը սառը հաշվարկի արդյունք էր, երբ մեր նախնիներն ընդլայնում էին իրենց կալվածքները եւ բարելավում էին բարեկեցությունը, բարձրացնում էին սոցիալական կարգավիճակը համապատասխան զուգընկերների հետ ամուսնության հաշվին: Իսկ այժմ մենք ռոմանտիկական ամուսնություններ ենք կնքում, նշանակում է. պետք է կյանքի ընկեր ընտրել սրտով եւ այդ որոշումը բանականությանը վստահել: Հենց որ սկսում ենք վերլուծել մեր ընտրության ճշմարտացիությունը, որոշումն անմիջապես ոչ ռոմանտիկական է թվում: Եվ իրոք, առավել ռոմանտիկական սխրանք կարող է լինել անսպասելիորեն ձեռքը եւ սիրտն առաջարկելը եւ մի քանի շաբաթից Վեգասի եկեղեցում ամուսնությունը: Նման պահերին խելագարության զգացումը տալիս է այն կանխազգացումը, թե ամուսնությունն էլ, որը ստեղծվել է հսկայական եւ չմտածված հույզերի հորձանուտում, նույնչափ թեթեւ եւ զգացմունքներով լեցուն կլինի: Բայց այդպես չի լինի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»