Շակիրան ELLE ամսագրին տված նոր հարցազրույցում առաջին անգամ մանրամասն խոսել է Ժերար Պիկեի հետ 12 տարվա հարաբերություններից հետո իր բաժանության մասին։ Նա նկարագրել է ամուսնուց բաժանվելը որպես «անհավանական ծանր ժամանակաշրջան»: 45-ամյա երգչուհին խոստովանել է, որ միտումնավոր ոչ մի մեկնաբանություն չի տվել այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի սկզբին ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը հայտնվել են աշխարհի բոլոր տաբլոիդների վերնագրերում։
«Դժվար է խոսել այդ մասին, հատկապես այն պատճառով, որ ես դեռ ցավում եմ ու անընդհատ հանրության աչքի առջեւ եմ գտնվում: Մեր բաժանումը սովորական բաժանման նման չէ։ Դժվար էր ոչ միայն ինձ, այլեւ երեխաներիս համար։ Անհավանական դժվար»,- նշել է Շակիրան։ Նա հավելել է, որ պապարացիները բառացիորեն գիշերում են իր տան մոտ, քանի որ հարց է ծագել 9-ամյա Միլանի եւ 6-ամյա Սաշայի խնամակալության վերաբերյալ։
Շակիրան բաժանման պատճառներից մեկը համարում է նրանց երկուսի կարիերայի հանդեպ նկրտումները։ Նրանք պետք է ընտրություն կատարեին՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որպեսզի երգչուհին շարունակի ազատ աշխատել երաժշտական ոլորտում, կամ մնալ Բարսելոնայում, որտեղ մարզիկը խաղում է ֆուտբոլային ակումբում։
«Այդ երկուսից մեկը պետք է ջանք գործադրեր եւ զոհաբերություն աներ։ Եվ ես դա արեցի՝ իմ կարիերան երկրորդ պլան մղելով: Ես տեղափոխվեցի Իսպանիա՝ աջակցելու Ժերարին, որպեսզի նա կարողանա ֆուտբոլ խաղալ եւ չեմպիոնական տիտղոսներ նվաճել: Դա հանուն սիրո իմ զոհաբերությունն էր»,- ընդգծել է Շակիրան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:14, 9 փետրվարի
«Հաճախ մեզ շփոթում են․ ինձ Հակոբ են ասում, Հակոբին՝ Արմեն»․ Հակոբ եւ Արմեն դուետը՝ նոր «հաղթանակի», անցած ուղու եւ անսպասելի հաջողության մասին14:42, 9 փետրվարի
Wine Story. Ֆրանսիան «սուզվում է» գինու մեջ՝ ֆրանսիացիները սկսել են քիչ խմել14:28, 9 փետրվարի
Վատ ինքնազգացողության պատճառով Բեդրոս Կիրկորովի համար շտապօգնություն են կանչել13:25, 9 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքները. Սոֆի Լորենի անմահ գեղեցկությունը12:05, 9 փետրվարի
«Փլուզման եզրին էինք»․ Վանը՝ Nemra-ի սպասվող համերգի անակնկալների, 11 թվի ու խմբի ամենածանր փուլի մասին (ֆոտո/վիդեո)11:57, 9 փետրվարի
«Կապույտի 50 երանգները»․ Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)10:14, 9 փետրվարի
Մանկապղծության մեղադրանքներից հետո․ Balenciaga-ն դարձել է Երեխաների ազգային դաշինքի գործընկերը09:00, 9 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 8 փետրվարի
Սարիկ Անդրեասյանը հայտարարել է «Մանյունյա» անիմացիոն սերիալի աշխատանքների մեկնարկի մասին22:11, 8 փետրվարի
Wine Story. 5000 դրամից ցածր հինգ հայկական կարմիր գինիներ, որոնց արժի ուշադրություն դարձնել21:16, 8 փետրվարի
Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկության գաղտնիքները20:28, 8 փետրվարի