Ավիատոր-բաճկոնի համար պետք է շնորհակալություն հայտնել օդաչուներին՝ քսաներորդ դարում դա նրանց համազգեստն էր։ Մարտական առաջադրանքների ժամանակ օդաչուները կրում էին ոչխարի մորթուց կտրված բաճկոններ, որոնք հիանալի կերպով պահպանում էին ջերմությունը եւ հնարավորինս հարմարավետ էին: 1940-ականներին այս վերնազգեստը դարձավ յուրահատուկ հպարտություն՝ բաղձալի բաճկոնը շնորհվում էր երիտասարդ օդաչուին՝ ուսումնարանի առաջին կուրսն ավարտելուց հետո:
Այժմ ավիատոր-բաճկոնը ներկայացված է ամենահնարավոր տարբերակներով՝ շոկոլադե երանգի դասականից մինչեւ անսովոր բազմագույն լուծումներ: Օրակարգում միայն մեկ հարց է մնացել՝ ինչպես համադրել այն։ Մենք մեկտեղել ենք 5 գաղափար, որոնք բոլորը կարող են կրկնել։
Սքինի ջինսերով

Չնայած այն հանգամանքին, որ այժմ արդիական են ջինսերի ավելի ազատ մոդելները, սքինի ջինսերը դեռ չեն կորցնում իրենց դիրքերը։ Նման բաճկոնի հետ համադրությունը ստեղծում է ոճային համարձակ լուք՝ ծավալուն վերնազգեստ, իսկ տաբատն ընդգծում է ոտքերը։ Կերպարը համալրեք կոպիտ կամ զանգվածային սպորտային կոշիկներով: Պարզապես պատրաստ եղեք այն փաստին, որ նման լուքով շրջապատի ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա ձեզ վրա:
Կաշվե տաբատով

Այս նյութից կարված տաբատները իդեալական են սեզոնին, երբ եղանակն ավելի հաճախ է փոխվում, քան Քանյե Ուեսթի տրամադրությունը։ Դրանք ունեն եւ մեկ անվիճելի պլյուս՝ մոդելն արդեն շատ սեզոններ թրենդային է համարվում։ Ընտրեք տարբերակներ, որոնք լավ տեղավորվում են կոնքերի վրա եւ մի փոքր ընդարձակվում դեպի ներքեւի հատվածում:
Մինիով

Չնայած այն հանգամանքին, որ տաք սեզոնն ավարտվել է, որոշ ժամանակ չի կարելի հրաժարվել կարճ զգեստներից ու կիսաշրջազգեստներից։ Բայց մի վտանգեք ձեր առողջությունը՝ մի մոռացեք զուգագուլպաների եւ տաք վերնազգեստի մասին: Մինի կիսաշրջազգեստի հետ համադրությամբ ավիատոր-բաճկոնը հիանալի այլընտրանք է վերարկուի համար: Դուք կունենաք գայթակղիչ տեսք, հատկապես, երբ համադրեք բարձրաճիտ կոշիկների հետ:
Ուղիղ (դասական) տաբատով

«Սպիտակ-վերեւ սեւ-ներքեւ» դրես կոդը ավիատոր-բաճկոնը չի բացառվում նորաձեւության հավասարումից: Ազատորեն համադրեք։ Հատկապես շահեկան կերպար կստանաք արտասովոր դետալների եւ կոնտրաստային գույնի բլուզի համադրությունից։ Մոնոխրոմ լուքին հենց դա կհաղորդի նորաձեւ ու ոճային տեսք:
Ջինսե տաբատով

Ցանկացած ազատ ջինսե տաբատ, ծավալուն սվիտեր, սպորտային կամ կոպիտ կոշիկներ եւ աշնան համար նախատեսված ոճային լուքը պատրաստ է: Նույնիսկ եթե դուք պարզապես պատրաստվում եք քայլել փողոցով, նման պարզ համադրությունը ձեր տեսքը հնարավորինս ոճային կդարձնի։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ