Եթե կասկածում եք՝ արդյոք իսկապես սիրում եք ձեր ընտրյալին, թե կապվածություն եք զգում նրա նկատմամբ, ուրեմն ուշադիր ընթերցեք այս վեց կետերը։ Դրանք կօգնեն ստանալ ձեզ տանջող հարցի պատասխանը։
Սերը կիրք է, իսկ կապվածությունը՝ անտարբերություն
Այստեղ խոսքը բաժանման ժամանակ զույգերի պահվածքի մասին է։
Ասում են՝ սիրուց ատելություն մեկ քայլ է. ուստի, սիրող զույգերի դեպքում բաժանման ժամանակ սիրո գեղեցիկ զգացմունքը վերածվում է ատելության։ Իսկ եթե զույգերի միջեւ կապվածություն է, ուրեմն բաժանվելիս նրանք անտարբեր կլինեն եւ անգամ չեն էլ զայրանա։
Սերն անվերապահ է, իսկ կապվածությունը՝ եսասիրական
Սիրող զույգերը անվերապահորեն նվիրվում են միմյանց։ Զույգերից ամեն մեկի համար մյուսի պահանջներն ու ցանկությունները սեփականից վեր են դասվում։ Իսկ կապվածության ժամանակ զույգերը եսասիրական մոտեցում են ցուցաբերում միմյանց նկատամամբ։
Սերը բարդ է, իսկ կապվածությունը բարդ է, երբ միասին եք
Իրական սիրո դեպքում ամեն ինչ շատ դժվար է։ Թվում է՝ ամեն ինչ պետք է գեղեցիկ ու պարզ լինի, բայց կյանքն իր օրենքներն է թելադրում, եւ սիրող զույգերը պետք է մշտապես պայքարեն միմյանց կողքին լինելու համար։ Իսկ կապվածության դեպքում զույգերը պարզապես մտածում են, թե շաբաթական քանի անգամ են հանդիպելու։ Այս դեպքում հարաբերությունները չեն զարգանում եւ թմրանյութի նման՝ ազդեցությունը վաղ թե ուշ անցնում է։
Սերն ազատություն է, իսկ կապվածությունը՝ բանտարկություն
Երբ դուք սիրում եք, չեք մտածում սիրած էակին մշտապես ձեր տեսադաշտում պահելու մասին։ Կարիք չկա զգացմունքները հասկանալու համար ամեն վայրկյան միմյանց կողքին լինել։
Իսկ երբ զույգերը կապված են իրար հետ, իրական սիրո զգացում չկա, քանի որ նրանք այդ սերը զգում են միայն միմյանց ներկայության դեպքում։
Սերը ընդլայնում է սահմանները, իսկ կապվածությունը՝ սահմանափակում
Իրական սիրուց բացի, ոչինչ այս աշխարհում չի կարող ամենազորության զգացում առաջացնել զույգերի մոտ։ Սերը նոր շունչ, էներգիա եւ ուժ է տալիս ձեզ, եւ դուք պատրաստ եք գրավել ամբողջ աշխարհը։
Իսկ կապվածության դեպքում սերը վերածվում է իշխանության համար պայքարի։ Զուգընկերներից ամեն մեկը ցանկանում է հավաստիանալ, որ հարաբերությունների «ղեկը» հենց իր ձեռքում է։
Սերը հավերժ է, իսկ կապվածությունը՝ ժամանակավոր
Երբ դուք իսկապես սիրում եք, ուրեմն ձեր սերը հավերժ է։ Նույնիսկ եթե հարաբերություններն այլ ընթացք են ստանում, եւ զույգը բաժանվում է, միեւնույնն է, նա մնում է ձեր կյանքի միակ սերը։ Իսկ կապվածության դեպքում զույգերը նման զգացողություններ չեն ապրում։ Նրանց կապվածությունը ժամանակավոր է, իսկ հարաբերությունները՝ կեղծ։
Աղբյուրը՝ Adme
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը