Իր բնույթով չափազանց բարակ գոտկատեղն իսկապես հազվադեպ երեւույթ է։ Բարեբախտաբար, կան մի շարք ոճային տեխնիկաներ, որոնցով այն տեսողականորեն նկարելը դժվար չէ: Մեկտեղել ենք հագուստներ, որոնք կօգնեն հասնել ցանկալի կազմվածքի։
Կարճ վերնազգեստ + բարձր գոտկատեղ
Կարճ վերնազգեստը բարձր գոտկատեղով տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ միասին ստեղծում է արտահայտիչ, համաչափ ուրվագիծ, որը հստակ սահմանում է գոտկատեղը: Այս սեզոնին, օրինակ, սիրված են կարճ բաճկոնները, որոնք հիանալի տեսք ունեն փքված կամ կիպ կիսաշրջազգեստի հետ։
A-սիլուետ կիսաշրջազգեստ + ծավալուն վերնազգեստ
Այս կտրվածքի կիսաշրջազգեստը նախ թաքցնում է կոնքերը, իսկ երկրորդը՝ գոտկատեղն ավելի բարակ ու արտահայտիչ է դարձնում։ Ընտրեք գոտկատեղին ճշգրիտ «տեղավորվող» մոդելներ եւ լրացրեք դրանք գոտիով՝ էֆեկտն ընդգծելու համար։ Նման կիսաշրջազգեստի համար կատարյալ է բլուզը կամ վերնաշապիկը` ծավալուն թեւերով կամ կրծքավանդակի եւ ուսերի հատվածում ծալքերով:
Ընդգծված գոտի
Աքսեսուարը կօգնի ոչ միայն ընդգծել գոտկատեղը, այլեւ ներդաշնակեցնել կազմվածքը։ Թմբլիկ կազմվածքի տեր աղջիկներին ու կանանց հիանալի համապատասխանում են լայն մոդելի գոտիները, իսկ նիհար աղջիկներին՝ միջին եւ բարակ: Նորաձեւության ակտիվիստներն ու դիզայներներն առաջարկում են, որ մենք գոտիներ կրենք զգեստների, բաճկոնների, կարդիգանների ու վերնաշապիկների հետ։
Կիպ բաճկոն
Ավազե ժամացույցի արտահայտիչ սիլուետ ստեղծելու համար հարկավոր է ծավալ ավելացնել ուսերին եւ ազդրերին: Հետո, ի տարբերություն դրանց, գոտկատեղն ավելի էլեգանտ տեսք կունենա։ Կոշտ ուսերով հագեցած բաճկոնը հիանալի կերպով կհաղթահարի այս խնդիրը: Էֆեկտն ավելի «ամրապնդելու» համար կօգնի օձիքի հատվածում կապվող բանտով բլուզը, կիպ կամ ջինսե տաբատը:
Ընտրեք ճիշտ պրինտեր
Տեսողական պատրանքների օգնությամբ ստեղծում ենք գոտկատեղ՝ չփոխելով սիլուետը։ Ուղղահայաց եւ անկյունային գծերը կօգնեն շտկել ուրվագիծը, սակայն պետք է ավելի զգույշ լինել հորիզոնական գծերի եւ խոշոր պուտերի նկատմամբ։ Պարտադիր չէ գնել ամբողջովին գծավոր իր, բավական են կոնտրաստային ուղղահայաց զոլերը։
Աղբյուրն ու լուսանկարները՝ Thevoicemag
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)