ԽՈՅԵՐ
Այսօր կարեւոր իրադարձություն տեղի կունենա ձեր կյանքում, ինչն ուղղակիոեն կազդի սիրային հարաբերությունների վրա։ Գլխավորը կարողանաք ճիշտ գնահատել կատարվածը եւ արագ ու տեղին եզրահանգումներ անել։ Եթե չստացվի, ուրեմն դիմեք սիրելի էակի օգնությանը։
ՑԼԵՐ
Հոկտեմբերի 17-ին սիրելի էակն ինքն իր հանդեպ կարեւոր հաղթանակ կգրանցի, ինչով նա կհպարտանա։ Հավանության արժանացրեք նրա գործողությունները եւ գովաբանեք ձեր սիրելիին, քանզի այսօր նա ձեզնից միայն դա է ակնկալում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ կհաջողվի համոզել սիրելի էակին այն, ինչ պետք է։ Հետեւաբար, մի խելամիտ ցանկություն մտապահեք, մի բան, որը հնարավոր կլինի իրականացնել։ Եվ ամենակարեւորը մտածեք ձեր սիրելիի բյուջեի մասին, որպեսզի վաղը նա չզղջա դրա համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր նախանձելու եք ձեր մտերիմներին, ում անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է։ Դուք նրանց հարաբերությունները համեմատելու եք ձերի հետ. ավաղ ոչ հօգուտ ձեզ։ Բայց չի բացառվում նաեւ այն, որ ձեր ընկերներն էլ ձեզ են նախանձում, քանզի նրանք էլ լավ գիտեն իրենց սիրելիների թերությունները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հոկտեմբերի 17-ին սիրելի էակի մասին կիմանաք կարեւոր տեղեկություն, ինչը կարող է առաջիկա մեկ շաբաթում փոխել ձեր անձնական կյանքը։ Քանի որ սիրելի էակը չի գիտակցի այդ տեղեկության նշանակությունը, ձեր արձագանքը անսպասելի կլինի նրա համար։
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելի էակի հետ մտածեք մնայուն արժեքների մասին։ Հենց նրա հետ դուք կվերանայեք ձեր համոզմունքներն ու սկզբունքները եւ հնարավոր է արմատապես փոխեք ձեր տեսակետը մի շարք հարցերում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր, հնարավոր է, իրականություն դառնան սիրելի էակին վերաբերող բոլոր մտավախությունները։ Կկատարվի այն, ինչից վախենում էիք։ Սակայն միգուցե ամեն ինչ այնքան էլ սարսափելի չլինի, եւ օրն այնքան էլ վատ չավարտվի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ժամանակն է մտածել այն ամենի մասին, ինչը դեռ չեք հասցրել անել։ Անհապաղ գործի անցեք։ Սիրելի էակի հետ ցուցակ կազմեք եւ գրեք, թե ինչ եք ցանկանում ունենալ առաջիկա երկու շաբաթում։ Դե, սկսեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հոկտեմբերի 17-ին սիրելի էակին նկատողություն անելու մեծ ցանկություն կառաջանա՝ նրան ճիշտ ուղղություն ցույց տալու համար։ Դուք կցանկանաք նրան ապացուցել, որ այս հարցում նա սխալվել է։ Բայց ձեզ մոտ դա հազիվ թե ստացվի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Միասին աշխատանքը չի մտերմացնի ձեզ։ Եթե մտածել եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալու եւ նրան գրավելու համար ցանկանում եք միասին աշխատելու ծրագրեր մշակել, աստղերը հուշում են, որ դրանք ձախողվելու են։ Մտածեք միասին հանգստանալու մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հիանալի օր միանգամից մի քանի սրտեր գրավելու համար։ Այսօր ձեզ համար դա շատ հեշտ կլինի։ Մեկ գրավիչ հայացք եւ հետաքրքրող անձնավորությունը ձերն է։ Իսկ թե ինչպես է պետք վարվել նրա հետ, ինքներդ որոշեք։
ՁԿՆԵՐ
Ամեն ինչ շատ պարզ է՝ առավոտյան «բարի լույս», երեկոյան «բարի գիշեր»։ Նույնիսկ եթե ձեր սիրելին ձեզնից շատ հեռու է, նա անպայման շոյված կլինի ձեր հոգատարությունից։ Ձեր մեկ սմս հաղորդագրությունից նա իրեն շատ սիրված ու պիտանի կզգա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում