ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում Սանտա-Ֆե շրջանի շերիֆի գրասենյակն ավարտել է դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ կրակոցների հետաքննությունը, ով նկարահանման հրապարակում պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Նշվում է, որ գործը փոխանցվել է տեղի դատախազին։ «Շրջանային դատախազը եւ նրա թիմը կսկսեն տեղեկությունների ու ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրություն, որպեսզի մտածված եւ ճշգրիտ որոշում կայացնեն մեղադրանք առաջադրելիս», - ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:
Իրավապահ մարմինների զեկույցում չի նշվում, թե արդյոք քննիչները պարզել են, որ բավարար ապացույցներ կան մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին հրատարակությանը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Հաթչինսը մահացել է 2021 թվականի հոկտեմբերին։ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը կրակել է ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան եւ վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզային։ Դերասանի խոսքով՝ ինքը չի սեղմել ձգանը, այլ միայն սեղմել եւ բաց թողել է այն՝ հետեւելով Հաթչինսի ցուցումներին, ով լիցքավորել է ատրճանակը։ Այն պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով, սակայն պարզվել է, որ դրանք եղել են մարտական։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Ալեք Բոլդուինը կշարունակի աշխատել «Ժանգը» ֆիլմի վրա։ Նկարահանումները կվերսկսվեն 2023 թվականի հունվարին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը