Netflix հոսքային ծառայությունը նոր ռեալիթի շոու է թողարկում՝ Դուբայում ապրող 10 միլիոնատերերի կյանքի մասին։ Dubai Bling շոուի հերոսները ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իրաքից, Հնդկաստանից եւ Ավստրալիայից են, ովքեր խոսելու են իրենց հաջողության ճանապարհի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են հռչակ ու ճանաչում ձեռք բերել՝ աշխատելով անշարժ գույքի, զվարճանքի եւ շոու բիզնեսի ոլորտներում:
Ինչպես գրում է russianemirates.com-ը, շոուի բարոյական կողմն այն է, որ մեծ գումարը կարող է զգալի խնդիրների աղբյուր դառնալ, եւ, հետեւաբար, շքեղ մեքենաների, գերժամանակակից ռեստորանների եւ մոդայիկ հանգստավայրերի ֆոնին դրամատիկ իրադարձություններ են ծավալվելու։ Dubai Bling ռեալիթի շոուն կթողարկվի Netflix-ով հոկտեմբերին։ Այս նախագիծը կլինի երկրորդ արաբական սերիան՝ հոսքային ծառայության եթերում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով