«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Մատանիների տիրակալի» «հայկական Գոլում» Էնդի Սերկիսը բարձր է գնահատել «Իշխանության մատանիներ» սերիալը

13:17, 7 նոյեմբերի

Բրիտանացի դերասան եւ ռեժիսոր Էնդի Սերկիսը, ով առավել հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռապատումում Գոլումի դերով, Collider-ին տված հարցազրույցում կիսվել է Amazon-ի «Մատանիների տիրակալը. իշխանության մատանիները» սերիալի մասին իր տպավորություններով:

«Այո, ես անկասկած դիտել եմ [սերիալը] եւ այն իսկապես... երբ հասկանաք դրա կանոնները, թե իրականում որքանով է այն համապատասխանում եռերգությանը, Հովարդ Շորի երաժշտությանը եւ այլն: Ինձ համար դա անհավատալիորեն հետաքրքրաշարժ էր, եւ ես իսկապես մեծ հաճույքով եմ դիտել այն», - պատմել է Սերկիսը:

endy.jpg (58 KB)

Նա նշել է, որ իր համար ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում էկրանին, քանի որ հնչյունավորել է Ջոն Ռ. Ռ. Թոլքինի օրիգինալ եռերգության աուդիո տարբերակը։ Նա նաեւ խոստովանել է, որ շուտով կզբաղվի «The Silmarillion»-ի  հնչյունավորմամբ։

 «Իշխանության մատանիների» առաջին սեզոնն ավարտվել է հոկտեմբերի 14-ին, իսկ շոուի պլանավորված հինգ եթերաշրջաններից երկրորդը ներկայումս նկարահանվում է։

«Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիները» ժապավենի  գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ»-ի եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ:

Լուսանկարը՝ Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search