«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Խորհուրդ ենք տալիս դիտել». Թագավորը մահացավ, կեցցե թագավորը. «Վիշապի տունը»

12:32, 12 նոյեմբերի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Վիշապի տունը» սերիալը («Գահերի խաղը»-ի փրիքվելը) ֆենթեզի եւ դրամա ժանրերում։

Այն թողարկվում է HBO մալուխային ալիքում 2022 թվականի օգոստոսից մինչ օրս: Թողարկվել է արդեն մեկ սեզոն, 2-րդ սեզոնի մասին հայտարարվել է:

Ստեղծողը Միգել Սապոչնիկն է:

Գլխավոր դերակատարներն Մեն եթ Սմիթը, Էմմա Դ ' Արսին ,Ռիս Իվանսը, Օլիվիա Կուկը և այլք:

Վիսերիս Տարգարիենի ողբերգական մահից հետո, որը երկար տարիներ ղեկավարում էր հզոր ընտանիքը, արքայազն Էյգոն Տարգարիանը և արքայադուստր Ռեյնիրա Տարգարիանը հայտարարում են երկաթե գահի նկատմամբ սեփական հավակնությունների մասին: Իշխանության համար արյունալի պայքարը վերածվում է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որը սպառնում է Տարգարիանների տան գոյությանը։

Սկզբում քնարական նահանջ…

Այն բանից հետո, երբ «Գահերի խաղը» ավարտվեց (Ձեզ դուր եկավ սերիալի ավարտը, թե ոչ, էական չէ), ամբողջ աշխարհը մտածեց էր, թե որ նախագիծը կնստի գահին և կդառնա հեռուստադիտողների նոր սիրելին:

Սկզբում շատերը հույսը դրեցին «Վեդմակ»-ի վրա, բայց 2-րդ սեզոնից հետո հույսերը փլուզվեցին, իսկ գլխավոր աստղ Հենրի Քավիլի վերջերս դերց հեռանալուց հետո այս շոուն կարելի է վաղաժամ փակել:

«Գահակալման» գլխավոր ֆավորիտը Amazon Prime-ի «Իշխանության Մատանիները» նախագիծն էր («Մատանիների տիրակալը»  տիեզերքի սերիալ):

313888993_1164596070812900_3132727270846607253_n.jpg (55 KB)

Բայց ինչպես պարզվում է, բացի վիզուալ կողմից, շոուն ոչինչ չի առաջարկում, նույնիսկ հակառակը, տապալում է Փիթեր Ջեքսոնիի եռագրության բոլոր ձեռքբերումները և տիեզերքի հիմնադիր Ջոն Տոլկիենի:

ԵՎ պարզվեց, որ սերիալների գահին «հոր» մահից հետո, նստեց նրա որդին (փոխաբերական իմաստով):

«Վիշապի տունը», անշուշտ, թանկ, որակյալ, գեղեցիկ սերիալ է ։ Նա գրավում է առաջին իսկ վայրկյաններից և կախարդականորեն հեռուստադիտողին տեղափոխում է իր աշխարհը, որն արդեն ծանոթ է իրեն «Գահերի խաղի» միջոցով:

Մենք հանդիպում ենք նոր հերոսների, բայց կարծես արդեն տեսել ենք բոլորին։ Մի աղջիկ, ով չի ցանկանում պարզապես արքայադուստր լինել, բայց ցանկանում է իշխանություն և պատրաստ է պայքարել թշնամիների դեմ ՝ հեծնելով վիշապին: Թագավորի աջ ձեռքը, որը պլանավորում է ինչ-որ խորամանկ ծրագրեր: Թագավորը և նրա եղբայրը, բնականաբար, միմյանց ամենամեծ թշնամիներն են:

Դերասանական կազմը լավագույնն է, ինչը առկա է սերիալում: Անկասկած, հանդիսատեսի ուշադրության մեծ մասը սևեռված կլինի Դեյմոն Թարգարիենի կողմը ՝ թագավորի եղբայրը, որին մարմնավորում է Մեթ Սմիթը:

Հարկ է նշել նաև Փեդի Կոնսիդայնին ՝ որպես Վիզերիսի թագավորի դերակատար։ Դերասանը իրական դրամա տվեց և ցույց տվեց, թե որքան ծանր է միապետի բեռը:

315006501_783546812741945_6128407140012300661_n.jpg (88 KB)

Միլի Օլկոկը և Էմիլի Քերին ՝ որպես երիտասարդ Ռեյնիրա Թարգարիեն և Ալիսենտա Հայթաուեր, հիանալի աշխատանք կատարեցին իրենց հերոսուհիների կերպարներով, Ընդ որում ՝ իրենց «մեծահասակ» տարբերակների հետ հավասար:

Շրջապատը, զգեստները, դեկորացիաները և աշխարհի ընդհանուր մթնոլորտը պահպանվել են, և ինչ-որ կերպ նույնիսկ բարելավվել են, և երբեմն նույնիսկ ավելի հետաքրքիր են ցուցադրվում, քան «Գահերի խաղը»:

Գործողությունների մեծ մասը տեղի կունենա երկրպագուների համար արդեն ծանոթ վայրերում։  Թագավորական նավահանգստում, Կարմիր ամրոցում, Վիշապի քարում, բայց մի քանի նոր վայրեր նույնպես կհայտնվեն: Նրանք բոլորը շատ լավ մշակված են, բնական նկարահանումները չեն զիջում «Գահերի խաղին»։

Համակարգչային եէֆեկտները և գրաֆիկան բարձր մակարդակի վրա է, վիշապները ընկալվում են կենդանի, նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է։ Հատուկ սերիալի համար մշակվել են վիշապների մի քանի տեսակների կոնցեպտներ։

Սերիալն, իհարկե, ունի թերություններ։

Կային մի քանի ոչ այնքան տեղին և ոչ այնքան տրամաբանական տեսարաններ, որոնք մի փոքր յուղում էին տպավորությունը:

Կան նաև սյուժեի անցքեր: Հուսանք, որ ստեղծագործական խումբը հետագայում կփակի կամ կբացատրի այդ անցքերը:

313742108_661990438808241_1862660686713571680_n.jpg (81 KB)

Ի վերջո.

Եթե դուք սիրում եք որակյալ և մշակված սերիալներ, բայց միևնույն ժամանակ «Գահերի խաղի» մոլի երկրպագու չեք, մի անցեք «Վիշապի տան» կողքով, գուցե նա ձեզ դուր գա:

Իսկ «Սառույցի եւ Կրակի երգը» աշխարհի երկրպագուների համար դիտումը պարտադիր է ։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել