«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ». «ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան ելույթ է ունեցել Երեւանում

23:13, 12 նոյեմբերի

Աշխարհի ամենահայտնի երաժշտական ​​բեմերի հանդիսատեսը ծափահարել է նրան, նրա աստվածային ձայնը հնչել է ամենանշանավոր օպերային թատրոններում, եւ այսօր` «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում անհավանական Հիբլա Գերզմավան թանկարժեք նվեր է մատուցել հայաստանյան հանդիսատեսին։ Հանդիսատես, ում մասին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ելույթին նախորդող փոքրիկ ասուլիսում, տիկին Գերզմավան խոսեց ջերմությամբ եւ հարգանքով։

«Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ», - ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշելով, որ հայ երաժշտասերը հայտնի է դասականի հանդեպ հատուկ վերաբերմունքով եւ համերգներին սրտահույզ մոտեցմամբ… Երգչուհին հիշեց, որ առաջին անգամ Երեւան այցելել է Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ. «Այս՝ հրաշալի ակուստիկայով դահլիճում համերգ էր… Եվ այսօր, սրտատրոփ սպասում եմ, որ Ձեզ մատուցեմ շատ գեղեցիկ համերգ՝ հիանալի հանդիսատեսով եւ հրաշալի նվագախմբով»․․․

315203771_893733745372897_3387237742994714642_n.jpg (105 KB)

Հիբլայի անունը, աբխազերենից թարգմանաբար նշանակում է «ոսկեաչյա», իսկ քննադատները վաղուց նրան անվանել են Ռուսաստանի «ոսկե սոպրանո»: Նրանից, իսկապես, փայլ ու լույս է ճառագում, եւ խոսքը ոչ միայն, զարմանահրաշ տաղանդի մասին է, այլեւ տիեզերական էներգիայի, որով լցված էր այսօրվա ելույթը:

«Ես շատ եմ սիրում այս ազգին, քանի որ այնքան ջերմություն կա, այնքան ներքին գեղեցկություն: Ես մեծացել եմ Աբխազիայում, մանկուց շատ հայ ընկերներ ունեմ, ուստի հայերն ինձ համար շատ ջերմ եւ հարազատ մարդիկ են,- պատմեց Հիբլա Գերզմավան։ - Ես Հայաստանից շատ ընկերներ ունեմ՝ օպերային երգիչներ եւ դասական երաժիշտներ։ Ուրախ եմ նրանց հետ ընկերություն անելու եւ աշխատելու համար»:

315197679_1210676089491887_8379625669075743771_n.jpg (86 KB)

Գերզմավան հայտնի է ոչ միայն իր դասական երգացանկով։ Նրա ծրագրերում շատ է ջազը, որը, ըստ նրա, մանկուց մտերիմ է եղել, ուստի երգչուհին չի բացառել, որ Երեւան կգա ջազային ծրագրով։ «Ջազը, ինչպես դասական երաժշտությունը, իմ մի մասն է: Եվ դա է պատճառը, որ իմ ստեղծագործական ուղու սկզբում ես շատ էի ցանկանում համատեղել այս երկու հիասքանչ ուղղությունները... Այդուհանդերձ ինձ համար կարեւոր է, որ այն հնչի ոճային, թանկարժեք եւ նրբագեղ։ Եվ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, դա մեզ հաջողվեց»,- ասաց Հիբլա Գերզմավան՝ պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին։

Նշենք, որ բացի այսօրվա համերգից, երեւանյան երաժշտասերներին եւս մեկ անմոռանալի հանդիպում է սպասվում Հիբլա Գերզմավայի հետ՝ դեկտեմբերի 10-ին կհնչի Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն։ Երգչուհին Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ ելույթ կունենա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական ​​թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի եւ բելառուս օպերային երգիչ Վլադիսլավ Սուլիմսկու հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել