Աշխարհի ամենահայտնի երաժշտական բեմերի հանդիսատեսը ծափահարել է նրան, նրա աստվածային ձայնը հնչել է ամենանշանավոր օպերային թատրոններում, եւ այսօր` «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում անհավանական Հիբլա Գերզմավան թանկարժեք նվեր է մատուցել հայաստանյան հանդիսատեսին։ Հանդիսատես, ում մասին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ելույթին նախորդող փոքրիկ ասուլիսում, տիկին Գերզմավան խոսեց ջերմությամբ եւ հարգանքով։
«Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ», - ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշելով, որ հայ երաժշտասերը հայտնի է դասականի հանդեպ հատուկ վերաբերմունքով եւ համերգներին սրտահույզ մոտեցմամբ… Երգչուհին հիշեց, որ առաջին անգամ Երեւան այցելել է Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ. «Այս՝ հրաշալի ակուստիկայով դահլիճում համերգ էր… Եվ այսօր, սրտատրոփ սպասում եմ, որ Ձեզ մատուցեմ շատ գեղեցիկ համերգ՝ հիանալի հանդիսատեսով եւ հրաշալի նվագախմբով»․․․
Հիբլայի անունը, աբխազերենից թարգմանաբար նշանակում է «ոսկեաչյա», իսկ քննադատները վաղուց նրան անվանել են Ռուսաստանի «ոսկե սոպրանո»: Նրանից, իսկապես, փայլ ու լույս է ճառագում, եւ խոսքը ոչ միայն, զարմանահրաշ տաղանդի մասին է, այլեւ տիեզերական էներգիայի, որով լցված էր այսօրվա ելույթը:
«Ես շատ եմ սիրում այս ազգին, քանի որ այնքան ջերմություն կա, այնքան ներքին գեղեցկություն: Ես մեծացել եմ Աբխազիայում, մանկուց շատ հայ ընկերներ ունեմ, ուստի հայերն ինձ համար շատ ջերմ եւ հարազատ մարդիկ են,- պատմեց Հիբլա Գերզմավան։ - Ես Հայաստանից շատ ընկերներ ունեմ՝ օպերային երգիչներ եւ դասական երաժիշտներ։ Ուրախ եմ նրանց հետ ընկերություն անելու եւ աշխատելու համար»:
Գերզմավան հայտնի է ոչ միայն իր դասական երգացանկով։ Նրա ծրագրերում շատ է ջազը, որը, ըստ նրա, մանկուց մտերիմ է եղել, ուստի երգչուհին չի բացառել, որ Երեւան կգա ջազային ծրագրով։ «Ջազը, ինչպես դասական երաժշտությունը, իմ մի մասն է: Եվ դա է պատճառը, որ իմ ստեղծագործական ուղու սկզբում ես շատ էի ցանկանում համատեղել այս երկու հիասքանչ ուղղությունները... Այդուհանդերձ ինձ համար կարեւոր է, որ այն հնչի ոճային, թանկարժեք եւ նրբագեղ։ Եվ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, դա մեզ հաջողվեց»,- ասաց Հիբլա Գերզմավան՝ պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին։
Նշենք, որ բացի այսօրվա համերգից, երեւանյան երաժշտասերներին եւս մեկ անմոռանալի հանդիպում է սպասվում Հիբլա Գերզմավայի հետ՝ դեկտեմբերի 10-ին կհնչի Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն։ Երգչուհին Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ ելույթ կունենա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի եւ բելառուս օպերային երգիչ Վլադիսլավ Սուլիմսկու հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ