Մորթե հատվածներով վերարկու

Իհարկե, ձմռանը մորթով զարմացնելը դժվար է, սակայն վերարկուի դեպքում սա բավականին հազվադեպ երեւույթ է։ Առաջիկա ցուրտ սեզոնին ավելի ուշադիր եղեք օձիքի եւ թեւերի հատվածներում մորթյա եզրազարդով վերարկուն: Պարզապես համոզվեք, որ մորթին հավասար է եւ կոկիկ է:
Կազմվածքն ընդգծող մաքսի վերարկու

2022 թվականին մաքսի երկարությունը նորաձեւության սիրահարների համար դարձել է նախընտրելի տարբերակ։ Ամեն ինչ սկսվեց կիսաշրջազգեստներից ու զգեստներից, իսկ այժմ թրենդը հասել է վերնազգեստին։ Երկար վերարկուները վաղուց են կատարում հիմնական խնդիրը՝ պաշտպանում են մեզ ցրտից։ Բայց այս ձմեռային սեզոնին մաքսի երկարությանն ավելացվել է եւս մեկ «ուղեկից»՝ կիպ ձեւվածքը։ Այդ իսկ պատճառով այս ոճի վերարկուն միեւնույն ժամանակ նայվում է եւ խիստ՝ երկարության, եւ կանացի՝ սիլուետի շնորհիվ:
Թրենչ-վերարկու

Չնայած նորաձեւությունը ցիկլային է, սակայն թրենչն այն քիչ իրերից է, որը երկար ժամանակ պահպանում է իր «ոճային» դիրքերը։ Աշնանը նման վերնահագուստը հատկապես հայտնի է, սակայն հագուստի նման պրակտիկ իրը ձմռանը չի համապատասխանում։ Որպեսզի նորաձեւության սիրահարները չնեղանան, դիզայներները որոշել են համատեղել երկուսը մեկում՝ թրենչ եւ տաք վերարկու։ Այսպիսով, մենք ստանում ենք գործնական մոդել ցուրտ եղանակի համար. այժմ նույնիսկ ամենացրտաշունչ օրը չպետք է բաժանվեք ձեր սիրելի «տրենչից»։
Ծավալային ուսերով վերարկու

Շատ աղջիկներ վախենում են ծավալուն ուսերով մոդելներից, քանի որ դրանք տեսողականորեն ծանրացնում են կերպարը, անգամ համամասնություններն են փոխվում։ Բայց նույնիսկ ամենավտանգավոր տարբերակը կարող է «սանձել»՝ պարզապես պետք է ճիշտ ոճ ընտրել։ Լավ լուծում կլինի մարմինն ընդգրկող վերարկուն: Ազատորեն ինտեգրեք սա ձեր ձմեռային զգեստապահարանում, եւ յուրաքանչյուր կերպար կդառնա շեշտադրված։
Վանդակավոր պրինտով վերարկու

Վանդակավոր պրինտն ամենակայունն է։ Կարեւոր չէ, թե քանի սեզոն է անցել, դա միշտ էլ ակտուալ է։ Բայց ամենուր էլ կան նորաձեւ «թակարդներ»՝ այստեղ կարեւոր է չսխալվել պրինտի չափի հետ։ Նախապատվությունը տվեք մեծ վանդակներին. այս կերպ դուք տեսողականորեն չեք էժանեցնի աութֆիթի արժեքը:
Պաստելային գույներով վերարկու

Թեեւ կա կարծրատիպ, որ ցուրտ եղանակին պետք է կրել միայն մուգ գույների իրեր, քանի որ դա մեզ փրկում է բնության քմահաճույքներից, երբեմն կանոնները պետք է խախտել՝ 2022 թվականին կարող եք ապահով կերպով կրել պաստելային գույներով վերարկու։ Նման երանգները միշտ տեսողականորեն թարմացնում են հանդերձանքը, ինչպես նաեւ շատ նուրբ են նայվում։ Բայց, այնուամենայնիվ, չոր եղանակին ավելի լավ է հագնել բաց գույնի վերնազգեստ, որպեսզի չփչացնեք այն։
Խալաթ-վերարկու

Ձմռանը նորաձեւության սիրահարներն ավելի ու ավելի հաճախ են ցանկություն ունենում հարմարավետ տաք խալաթով մնալ տանը։ Բայց դուք չեք կարող մի քանի ցուրտ ամիս անընդմեջ մնալ տանը, ուստի նման դեպքի համար մի լավ գաղափար կա․ խալաթ-վերարկու: Սա մոդել է առանց հավելյալ կոճակների եւ դետալների։ Այն ունի միայն գոտի։ Այս վերնազգեստը շատ հարմար է։ Հարկ չկա բազմաթիվ կոճակներ կոճկել։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը