Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

«Պրեմիերայի էի գնացել». Կյանքը շարունակվում է. «Սեւ հովազը. Ընդմիշտ Վականդա» (առանց սփոյլերի)

15:51, 19 նոյեմբերի

Տչալայի կորստից հետո Վականդայի ազգը պայքարում է միջամտող գերտերությունների դեմ:

«Սևհովազը»-ի առաջին ֆիլմը դարձել էր հիթ՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար հասույթով։ Այդ իսկ պատճառով շարունակությունը ժամանակի հարց էր։

Այնուամենայնիվ, ծրագրերըփոխվել էին գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանի ողբերգական մահվան պատճառով։ Դերասանը քաղցկեղ ուներ։ Նա հիվանդությունը թաքցնում էր բոլորից՝ այդպիսով անորոշ վիճակի մեջ թողնելով ստուդիային:

315314863_359930889683564_747926681323159641_n.jpg (51 KB)

Արդյո՞ք այսֆիլմի հեղինակներին հաջողվել է գրագետ դուրս գալ առկա իրավիճակից և ստեղծելշարունակություն՝ առանց ֆիլմի գլխավոր հերոսի:

Եկեք հասկանանք:

315527787_871308074220816_8905461208070561565_n.jpg (28 KB)

Ստեղծագործական խումբը մեծպատասխանատվությամբ է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ Ֆիլմի սյուժեն կապել իրողությունների հետ՝ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով դերասանին, ով կինոտիեզերքում առանցքային կերպարներից մեկն էր։

Ֆիլմի հիմնական լեյտմոտիվը կորստի ցավն է, որին ենթարկվում են կինոյի բոլոր գործող գլխավոր հերոսները։

Լետիշա Ռայթ-Շուրի

Շուրին ֆիլմի գլխավոր հերոսն է, եւ հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է փոփոխվող իրականությունը փոխում հերոսուհուն․Շուրին դառնում է ավելի մեծ եւ կոշտ ՝ հաշվի առնելով պատասխանատվության ամբողջ բեռը, որը ընկել է երիտասարդ արքայադստեր ուսերին:

Լետիշիա Ռայթը կարողացել է ցույց տալ իր հերոսուհու այս բոլոր կերպարանափոխությունները: Ռայթը հիանալի կերպով ցուցադրում է Կյուբլեր-Ռոսի «Ընդունման 5 փուլերը» (մերժում,գործարք,զայրույթ, դեպրեսիա, ընդունում):

Անջելա Բասեթ - Ռամոնդա Թագուհի

Բասեթը հիանալի կերպով ցույց է տալիս իր հերոսուհու երկու անհատականությունները: Որպես թագուհի ՝ նա պետք է ուժեղ լինի հանուն իր երկրի բարօրության, որի նկատմամբ համաշխարհային հանրությունը ճնշումներ է գործադրում։

Որպես մայր ՝ նա սգում է որդու կորուստը (հիշելով, որ նրա ամուսինը վերջերս մահացել է) և ցանկանում է աշխարհի բոլոր չարիքներից պաշտպանել իր միակ դստերը:

Խնդիրն այն է, որ այս երկու անհատականությունները և նրանց պարտականությունները չեն կարող ներդաշնակորեն գոյակցել մեկ անձի մեջ:

Տենոչ Հուերտա-Նեմոր

Ֆիլմը բացահայտում է Թալականի ժողովրդի և Նեմոր թագավորի նախապատմությունը։

Թալականը և ինքը ՝ Նամորը, լիարժեք անտոգանիստներ չեն։ Նրանք, ինչպես Վականդան, ունեն մեկ նպատակ՝  պաշտպանել  իրենց սահմանների ամբողջականությունը։

Նեմորին շատ դժվար է չարագործ անվանել բառի դասական իմաստով: Նա իրեն ընկալում է որպես իր պատմության հերոս և իր ժողովրդի փրկիչ, ինչը նրան դարձնում է խորը և հետաքրքիր կերպար։

315908331_651345726473524_8287759053431158382_n.jpg (88 KB)

Ինչ վերաբերում է Ռիրի Ուիլյամսին («Երկաթե սիրտը», որին մարմնավորում է Դոմինիկ Թորնը), ապա այս կերպարը սյուժեի համար ընդհանրապես անհրաժեշտ չէ: Եթե նա հեռացվի և սյուժեին մի փոքր այլ շրջադարձ տրվի, ապա շատ բան չի փոխվի:

Այս կերպարին խցկեցին ֆիլմի մեջ միայն այն պատճառով, որ ապագայում ստուդիան նախատեսում է գործարկել իր մասին պատմող սերիալ և հուսալ, որ նա կարող է փոխարինել Ռոբերտ Դաունիի կերպարին (Marvel-ի ամենավատ գաղափարը):

Տեխնիկապես ֆիլմը լավն է, զգեստներն ու դեկորացիաները արժանի են բարձր գովասանքի, երաժշտությունը շատ ներդաշնակ և հիշարժան է, գործնական էֆեկտները զարմացնում են:

Բայց դե ու՞ր առանց թերությունների։ Հատուկ էֆեկտները պարզապես սարսափելի են, «Հովազ»-ի և «Երկաթե սրտի» կոստյումները ոչնչով չեն տարբերվում 90-ականների սկզբին հայտնի «Հզոր Ռենջերներ»-ի կոստյումներից։

Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ ստեղծված իրավիճակում ռեժիսոր Ռայան Քուգլերը իրեն վատ չի դրսեւորել եւ արժանի ֆիլմ է նկարահանել։ Ֆիլմը լավ ցուցադրում է Շուրիի երկրորդական կերպարից  դեպի առաջնակարգ դիրքերում հաստատվելու կերպարանափոխությունը, նաև ժապավենում առկա են լավ դրամա, դերասանական խաղ և մթնոլորտ:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ