Տչալայի կորստից հետո Վականդայի ազգը պայքարում է միջամտող գերտերությունների դեմ:
«Սևհովազը»-ի առաջին ֆիլմը դարձել էր հիթ՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար հասույթով։ Այդ իսկ պատճառով շարունակությունը ժամանակի հարց էր։
Այնուամենայնիվ, ծրագրերըփոխվել էին գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանի ողբերգական մահվան պատճառով։ Դերասանը քաղցկեղ ուներ։ Նա հիվանդությունը թաքցնում էր բոլորից՝ այդպիսով անորոշ վիճակի մեջ թողնելով ստուդիային:

Արդյո՞ք այսֆիլմի հեղինակներին հաջողվել է գրագետ դուրս գալ առկա իրավիճակից և ստեղծելշարունակություն՝ առանց ֆիլմի գլխավոր հերոսի:
Եկեք հասկանանք:

Ստեղծագործական խումբը մեծպատասխանատվությամբ է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ Ֆիլմի սյուժեն կապել իրողությունների հետ՝ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով դերասանին, ով կինոտիեզերքում առանցքային կերպարներից մեկն էր։
Ֆիլմի հիմնական լեյտմոտիվը կորստի ցավն է, որին ենթարկվում են կինոյի բոլոր գործող գլխավոր հերոսները։
Լետիշա Ռայթ-Շուրի
Շուրին ֆիլմի գլխավոր հերոսն է, եւ հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է փոփոխվող իրականությունը փոխում հերոսուհուն․Շուրին դառնում է ավելի մեծ եւ կոշտ ՝ հաշվի առնելով պատասխանատվության ամբողջ բեռը, որը ընկել է երիտասարդ արքայադստեր ուսերին:
Լետիշիա Ռայթը կարողացել է ցույց տալ իր հերոսուհու այս բոլոր կերպարանափոխությունները: Ռայթը հիանալի կերպով ցուցադրում է Կյուբլեր-Ռոսի «Ընդունման 5 փուլերը» (մերժում,գործարք,զայրույթ, դեպրեսիա, ընդունում):
Անջելա Բասեթ - Ռամոնդա Թագուհի
Բասեթը հիանալի կերպով ցույց է տալիս իր հերոսուհու երկու անհատականությունները: Որպես թագուհի ՝ նա պետք է ուժեղ լինի հանուն իր երկրի բարօրության, որի նկատմամբ համաշխարհային հանրությունը ճնշումներ է գործադրում։
Որպես մայր ՝ նա սգում է որդու կորուստը (հիշելով, որ նրա ամուսինը վերջերս մահացել է) և ցանկանում է աշխարհի բոլոր չարիքներից պաշտպանել իր միակ դստերը:
Խնդիրն այն է, որ այս երկու անհատականությունները և նրանց պարտականությունները չեն կարող ներդաշնակորեն գոյակցել մեկ անձի մեջ:
Տենոչ Հուերտա-Նեմոր
Ֆիլմը բացահայտում է Թալականի ժողովրդի և Նեմոր թագավորի նախապատմությունը։
Թալականը և ինքը ՝ Նամորը, լիարժեք անտոգանիստներ չեն։ Նրանք, ինչպես Վականդան, ունեն մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց սահմանների ամբողջականությունը։
Նեմորին շատ դժվար է չարագործ անվանել բառի դասական իմաստով: Նա իրեն ընկալում է որպես իր պատմության հերոս և իր ժողովրդի փրկիչ, ինչը նրան դարձնում է խորը և հետաքրքիր կերպար։

Ինչ վերաբերում է Ռիրի Ուիլյամսին («Երկաթե սիրտը», որին մարմնավորում է Դոմինիկ Թորնը), ապա այս կերպարը սյուժեի համար ընդհանրապես անհրաժեշտ չէ: Եթե նա հեռացվի և սյուժեին մի փոքր այլ շրջադարձ տրվի, ապա շատ բան չի փոխվի:
Այս կերպարին խցկեցին ֆիլմի մեջ միայն այն պատճառով, որ ապագայում ստուդիան նախատեսում է գործարկել իր մասին պատմող սերիալ և հուսալ, որ նա կարող է փոխարինել Ռոբերտ Դաունիի կերպարին (Marvel-ի ամենավատ գաղափարը):
Տեխնիկապես ֆիլմը լավն է, զգեստներն ու դեկորացիաները արժանի են բարձր գովասանքի, երաժշտությունը շատ ներդաշնակ և հիշարժան է, գործնական էֆեկտները զարմացնում են:
Բայց դե ու՞ր առանց թերությունների։ Հատուկ էֆեկտները պարզապես սարսափելի են, «Հովազ»-ի և «Երկաթե սրտի» կոստյումները ոչնչով չեն տարբերվում 90-ականների սկզբին հայտնի «Հզոր Ռենջերներ»-ի կոստյումներից։
Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ ստեղծված իրավիճակում ռեժիսոր Ռայան Քուգլերը իրեն վատ չի դրսեւորել եւ արժանի ֆիլմ է նկարահանել։ Ֆիլմը լավ ցուցադրում է Շուրիի երկրորդական կերպարից դեպի առաջնակարգ դիրքերում հաստատվելու կերպարանափոխությունը, նաև ժապավենում առկա են լավ դրամա, դերասանական խաղ և մթնոլորտ:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը