Gucci նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միքելեն հեռանում է իր պաշտոնից, հայտնում է WWD-ն`վկայակոչելով աղբյուրներին:
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր՝ նոյեմբերի 23-ին։ Երեկ Gucci-ն չի պատասխանել մեկնաբանություններին: Աղբյուրը, ով նախընտրել է անանուն մնալ, նշել է, որ Միքելեին «խնդրել են մոդելավորման մեջ մեծ փոփոխություն նախաձեռնել», որը ուշադրություն կհրավիրի ապրանքանիշի վրա, սակայն դիզայները չի կատարել խնդրանքը:
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Gucci-ի մայր ընկերություն հանդիսացող Kering-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ֆրանսուա-Անրի Պինոն քննարկում է աստղային ապրանքանիշի տեմպի փոփոխության հարցը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Պինոն ցնցում է Kering-ի հիմնական ապրանքանիշերից մեկը: Անցյալ նոյեմբերին նա անսպասելիորեն հեռացրեր է Bottega Veneta-ի ղեկավար Դանիել Լիին, հակառակ նրան, որ դիզայները մեծ հաջողություն էր ունեցել քննադատների շրջանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ