ԽՈՅԵՐ
Այսօր աշխատանքը ձեր կյանքում այնքան մեծ տեղ կզբաղեցնի, որ ձեր սիրելին կսկսի խանդել ձեզ դրա հանդեպ։ Փորձեք նրան համոզել, որ ամեն դեպքում նա ձեր կյանքի կարեւորագույն էակներից մեկն է։
ՑԼԵՐ
Եթե տանը փոքրիկ կոկորդիլոս կամ օձ եք պահում, զգույշ եղեք՝ այսօր նա կցանկանա իր մռութիկը մի փոքր հանել վանդակից։ Բայց մի վախեցեք՝ ձեզ այսօր ոչ մի վտանգ չի սպառնում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մի այնպիսի արտահայտություն կանի, որն ամբողջությամբ կբնութագրի ձեր կյանքը, սակայն մի խնդրեք նրան մանրամասնել ասվածի իմաստը։ Դա առանց դրա էլ պարզ է․․․
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հավատա, որ այն․ ինչ նա անում է, ուղղված է ձեր համատեղ երջանկությանը։ Եթե հակառակն եք կարծում, փորձեք նրան էլ համոզել դրանում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք մեծ հույսեր եք կապել այսօրվա հետ եւ եթե դրանք չիրկանանա, հնարավոր է՝ հիասթափվեք։ Լավ է, որ ձեր կողքին կա հարազատ էակ, որը կարող է ձեզ սփոփել ցանկացած իրավիճակում։
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս երեկոյան դիտել ֆիլմ սիրելիի հետ։ Կապ չունի, թե ինչ ժանրի ֆիլմ կլինի դա, կարեւորը, որ միասին կիսեք էկրանային հույզերն ու քննարկեք հերոսների պատմությունը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին այնքան է խառնվում ձեր կյանքին, որ դուք այլեւս չեք կարողունում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հիշեք, որ սա ձեր կյանքն է, իսկ ձեր սիրելին, ընդամենը, այդ կյանքի մի մասնիկն է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Եթե կարծում եք, թե հաղթել եք սիրելիին, օրինակ՝ համոզել եք նրան ինչ-որ բանում, ապա մի շտապեք եզրակացություններ անելիս։ Հնարավոր է՝ դուք պարզապես ամեն ինչ տեսնում եք այնպես, ինչպես ցանկանում եք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր շատ կցանկանաք սիրելիին ասել այն, ինչ իրականում մտածում եք, սակայն ամեն անգամ նայելով նրա դեմքին, համարձակություն չեք ունենում մտքերը բարձրաձայնել։ Փորձեք դա անել առանց նրան նայելու։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է ձեզ հետ կատարվում։ Նրան կթվա, թե ինքներդ եք հորինում խնդիրներ՝ իրեն բարկացնելու համար։ Այնպես որ՝ լավ կանեք այսօր էմոցիաները պահեք ձեր մեջ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Բոլորին թվում է, թե դուք իդեալական զույգ եք, ինչի համար նրանք ձեզ նախանձում են։ Սակայն, կարծես թե, իրականությունն այլ է։ Փորձեք հանրությանը ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են մտածում, կամ էլ ինքներդ փորձեք հավատալ նրան, ինչ խոսում են։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ բաց թողնել, ընդհակառակը՝ նա կցանկանա ձեզ ամուր պահել իր գրկում։ Այնպես արեք, որ երբեմն նրա ցանկությունները կատարվեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը