Ատլասե մաքսի կիսաշրջազգեստ

Եվ դուք չեք կարող վիճել, որ ներքնազգեստի ոճով կիսաշրջազգեստն արժանի է ծափահարությունների. սա զգեստապահարանի ամենաունիվերսալ իրերից մեկն է: Այն ակնթարթորեն էլեգանտ է դարձնում կերպարը։ Եթե ամռանը մենք ապավինում ենք ատլասե մինիներին, ապա ցուրտ եղանակին ավելի լավ է ընտրել ավելի երկար տարբերակ։ Անխոս, միդին նույնպես հարմար է, բայց սովորական դարձած աութֆիթից հեռանալու համար կարեւոր է «այո» ասել թրենդային էքսպերիմենտներին։ Այս դեպքում ավելի ուշադիր եղեք մաքսիի երկարությանը:
Տրիկոտաժե երկար կիսաշրջազգեստ

Տրիկոտաժե կոստյումը, տրիկոտաժե տաբատը եւ նման կտորից կարված այլ իրեր կամա, թե ակամա ասոցացվում են բուխարիի մոտ ձմեռային հարմարավետ երեկոների հետ: Որպեսզի նման «ջերմ» տրամադրությունը պահպանվի, բայց կերպարները փոխվեն, անհրաժեշտ է կիսաշրջազգեստ ներառել հանդերձանքի մեջ։ Եվ, եթե ձեզ թվում է, որ տրիկոտաժե մաքսիով դուք ավելի տարիքով կերեւեք, քան ձեր տարիքն է, ուշադրություն դարձրեք կտրվածքներով տարբերակներին:
«Դպրոցական» մինի

Զարմանալի չէ, որ ավագ սերունդն ասում է՝ դպրոցական տարիներն ընդմիշտ մնում են հիշողության մեջ: Միայն ինչ-որ մեկին այն հիշվում է անհոգ օրերի պատճառով, իսկ նորաձեւության սիրահարներին՝ ոճի պատճառով: Այսպիսով, ծալքավոր կիսաշրջազգեստը, որն այն ժամանակ սիրում էինք հագնել, այսօր մեզ ուղեկցում է առօրյա կյանքում։ Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր «դպրոցական» կիսաշրջազգեստներն են այժմ թրենդային։
Բացվածքով ջինսե միդի կիսաշրջազգեստ

Եթե ջինսե տաբատները մեզ հետ են տարվա բոլոր եղանակներին, ինչու՞ այս կտորից կարված կիսաշրջազգեստները չեն կարող ուղեկցել մեզ ձմռանը։ Իհարկե, կարելի է։ Համոզվեք, որ այն միջին երկարության է։ Վախենու՞մ եք, որ լուքը ձանձրալի կստացվի: Մինչեւ ազդրը բացվածքը կլուծի այս խնդիրը: Ի դեպ, նման հատկության շնորհիվ ձեզ համար հեշտ կլինի տեղաշարժվել, ինչպես նաեւ փորձարկումներ անել զուգագուլպաների հետ կապված։
Համարձակ բացվածքով ուղիղ կիսաշրջազգեստ

Երբեմն ուզում ես այնպիսի տեսք ունենաս, որ քեզ շրջապատողներն աչքերդ չկտրեն, բայց չես ուզում ուշադրություն գրավել տարբեր գույներով կամ չափազանց սադրիչ դետալներով։ Նման առիթի համար կա մեկ ոճային միտք․ ժամանակն է զգեստապահարանում ունենալ համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ։ Կարեւոր է, որ կտրվածքն ինքնին ուղիղ լինի. այս կերպ դուք կընդգծեք կերպարի խստությունը եւ ձեր հասակը: Բայց հանդերձանքի առանձնահատկությունը կլինի մինչեւ ազդր բացվածքը, որը կընդգծի ձեր ոտքերը։
Լաքապատ մինի

Լաքապատ իրերը վերականգնել է նորաձեւ տիտղոսը, որը մի քանի տարի առաջ տրվել էր կաշվե կիսաշրջազգեստներին։ Լատեքսային կիսաշրջազգեստները միշտ էլ աչքի են ընկել իրենց իդեալական «փայլուն» ծածկույթով։ Պետք չէ զգուշանալ նման տարբերակներից՝ ի վերջո, դրանք ենթարկվել են նորաձեւ կերպարանափոխության։ Լաքապատ մինիի ոճն ավելի հարմարավետ է դարձել։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը