«Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստան է բերել մի շարք զբոսաշրջիկների եւ միջազգային մամուլի ներկայացուցիչների․ նրանց թվում է Ավստրալիայում բնակվող մեր հայրենակիցը՝ «Եվրատեսիլը» լուսաբանող ամենահայտնի՝ Wiwibloggs-ի բլոգեր Անդրանիկ Շոկայանը։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում եվրատեսիլյան բլոգերը պատմել է, թե ինչպես է հայտնվել Wiwibloggs-ի թիմում, խոսել է Հայաստանի ներկայացուցչի՝ հաղթելու հավանականության մասին, ինչպես նաեւ՝ արել այս տարվա մրցույթի վերաբերյալ իր կանխատեսումները։
Անդրանիկը պատմեց, որ «Եվրատեսիլ»-ին սկսել է հետեւել 2006 թ-ից, երբ Հայաստանն, ի դեմս Անդրեի, առաջին անգամ մասնակցել է մրցույթին։
«Շատ ոգեւորիչ էր տեսնել Հայաստանին եվրոպական այդ մեծ մրցույթում։ Երբ դիտեցի, ինձ, իսկապես, դուր եկան այդ տարի հնչած երգերից մի քանիսը, հատկապես, Ֆինլանդիայի երգը, որով Lordi խումբը հաղթեց մրցույթում։ Այդ օրվանից սկսած որոշեցի հետեւել «Եվրատեսիլ»-ին։ Կրկնակի ոգեւորիչ էր, երբ Ավստրալիան եւս սկսեց մասնակցել մրցույթին, ու ես ամեն տարի երկու երկրներին էլ աջակցում եմ»։
Անդրանիկը նշեց, որ «Եվրատեսիլ»-ի լուսաբանումներին միշտ հետեւել է Wiwibloggs-ի միջոցով ու երազել այդ թիմում հայտնվելու մասին։
«Քանի որ ինքս էլ շատ եմ սիրում գրել ու ստեղծագործել, 2015 թ-ին Wiwibloggs-ին միանալու հայտ ուղարկեցի։ Ուրախ եմ, որ հիմա այդ ուրախ դրական մարդկանց աշխատակազմում եմ։ «Եվրատեսիլը» լուսաբանելու բախտ եմ ունեցել 2018 թ-ին եւ 2019-ին, այսօր էլ Հայաստան ինձ բերել է «Մանկական Եվրատեսիլը»։
Այս տարվա մրցույթի իր ֆավորիտների շարքում Անդրանիկն առանձնացրեց Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեի հաղթելու շանսերը բլոգերը եւս բարձր է գնահատում։
«Նարեն անսահման տաղանդավոր աղջիկ է, եւ նրա երգը այս տարվա ամենաէներգետիկ երգերից է։ Եթե նա շոուի ընթացքում էլ կարողանա այդ եռանդը փոխանցել բեմից, միանշանակ, կկարողանա լավ արդյունք գրանցել, նույնիսկ՝ հաղթել։ Հաջողություն եմ մաղթում նրան»։
Անդրանիկը խոսեց նաեւ այս տարվա շոուի հաղորդավարների մասին։ Նրա կարծիքով՝ ճիշտ ընտրություն է կատարվել։
«Գաղտնիք չէ, որ Իվետա Մուկուչյանի Love Wave երգը ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս երկրների՝ բոլոր ժամանակների ելույթների մեջ իմ ամենասիրելիներից է։ Ես շատ ուրախ եմ, որ Իվետան հաղորդավարներից մեկն է։ Կարծում եմ՝ գեղեցիկ մոտեցում է նաեւ այն, որ «Մանկական Եվրատեսիլի» նախկին մասնակիցներից Կարինա Իգնատյանը եւս միացել է հաղորդավարական թիմին։ Ինձ թվում է՝ ոչ ոք չի մոռացել նրա հիասքանչ ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում։ Իհարկե, շատ հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկը ռոբոտ է»։
Ինչ վերաբերում է այսօրվա համերգի վերաբերյալ կանխատեսումներին՝ բլոգերը նշեց, որ վստահ է՝ շոուն անմոռանալի է լինելու։
«Հայաստանն ամեն ինչ արել է, որ շոուն հիանալի անցնի, մասնակիցներն էլ լավն են ու տաղանդավոր։ Կարծում եմ՝ այս «Մանկական Եվրատեսիլ»-ը բոլորն են հիշելու։ Շատ դժվար է կանխատեսումներ անել հաղթողի վերաբերյալ, քանի որ շատ հաջող ելույթներ կան, բայց, ինչպես ասացի, ես կաջակցեմ Իսպանիային, Միացյալ Թագավորությանն ու, իհարկե, Հայաստանին»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Շոկայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 10 հունիսի
Dior-ն ապագային նայում է արեւային ակնոցների նոր տեսականիով12:19, 10 հունիսի
Շաբաթվա Instagram. ինֆլուենսր Մադոննա Հարությունյան11:20, 10 հունիսի
Շրթներկի տարօրինակ գույները վիրուսային թրենդ են դառնում10:05, 10 հունիսի
«Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան»․ HAUSER-ի տեսաուղերձը՝ երեւանյան համերգին ընդառաջ09:00, 10 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 9 հունիսի
Ամերիկուհին նիհարել է ավելի քան 90 կգ, սակայն պնդում է՝ քաշի կորուստը փչացրել է սեռական կյանքը22:18, 9 հունիսի
Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական տաղանդի շնորհիվ21:22, 9 հունիսի
«Կավն ինձ բուժում է»․ հայկական ծագումով ֆրանսիացի դիզայներ Լյուդմիլա Բալկիս20:18, 9 հունիսի
«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել19:35, 9 հունիսի
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Triglinki նախագիծը Երեւանում19:23, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել17:10, 9 հունիսի
Bentley-ն, Bugatti-ն, Aston Martin-ը եւ Porsche-ն ներխուժում են անշարժ գույքի շուկա՝ կառուցելով շքեղ տներ եւ երկնաքերեր