«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գլոբալ փոփոխությունները ռիսկային են, բայց` անհրաժեշտ»․ Սոնա Աբրահամյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման, ռիսկերի ու նոր նախագծի մասին

17:31, 14 դեկտեմբերի

Հաղորդավարուհի, լրագրող Սոնա Աբրահամյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր, պրոդյուսեր Դավիթ Միրոյանն, արդեն երկու տարի է՝ բնակվում են ԱՄՆ-ում։ Զույգն այս ընթացքում անցել է բոլոր այն դժվար ճանապարհներով, որոնք չեն շրջանցում ցանկացած օտար երկիր ժամանած նորեկները, բայցեւ բացհայտել են օվկիանոսից այն կողմ հարմարավետություն գտնելու գաղտնիքները։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնա Աբրահամյանը պատմել է՝ ինչու Հայաստանում թողեցին արդեն իսկ ձեռք բերած հայտնիությունն ու մեկնեցին Միացյալ Նահանգներ եւ ինչպես ադապտացվեցին նոր միջավայրում։ Հաղորդավարուհին նաեւ խոսել է իր նոր նախագծի՝ «Ամերիկայի հակառակ կողմի» մասին, որով փորձում է գտնել ու ներկայացնել ԱՄՆ-ում հայտնված հայերին հուզող հարցերի պատասխանները։ 

271595498_7178117492200182_7564680156922402000_n.jpg (26 KB)

«Երբ նոր երկրում հայտնվում ես ոչ թե 15-16, այլ, օրինակ, 30 տարեկանում, բնականաբար, շատ ավելի դժվար է տրվում մասնագիտական «հարմարավետության գոտուց» դուրս գալն ու նոր հասարակության մեջ, նոր միջավայրում հաստատվելը։ Բայց, միեւնույն ժամանակ, դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ երբ դու դուրս ես գալիս քո հարմարավետ վիճակներից, դա քեզ հնարավորություն է տալիս ստեղծել նոր մտքեր ու գնալ դրանց հետեւից»,-ասում է հաղորդավարուհին,- «Անձնական կյանքում եւս նույն դժվարություններն են լինում։ Եթե Երեւանում առաջանում են այնպիսի դժվարություններ, որոնք ծնողներիդ կամ մտերիմերիդ օգնությամբ կարողանում ես լուծել, այստեղ այդպես չէ՝ դու պետք է կարողանաս համատեղել եւ կենցաղը, եւ աշխատանքը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ★ Sona Abrahamyan ★ (@sonaabrahamyan)

Սոնայի խոսքով՝ թեեւ Լոս Անջելեսում հայերի ու հայկականի պակաս չի զգացել, հեռավորությունն ու տարբերությունները կարողացել է հաղթահարել նաեւ ուսումնասիրությունների շնորհիվ․

«Իհարկե, առաջին օրերին, երբ հասարակ կենցաղային հարցերը լուծելու համար ստիպված էի դիմել ընկերներիս օգնությանը, ինձ շատ անճար էի զգում, դա նյարդայնացնում էր, բայց կարճ ժամանակ անց սկսեցի «մարսել» այստեղի կյանքը»։

Երկար տարիներ Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո ԱՄՆ տեղափոխվելն ու ամեն ինչ զրոյից սկսելը Սոնան, իհարկե, ռիսկային որոշում է համարում, բայց կարծում է՝ փոփոխություններից չպետք է վախենալ․

«Իհարկե, կյանքում ցանկացած գլոբալ փոփոխություն ռիսկային է, եւ տարիքի հետ մենք ավելի շատ պարտավորություններ ենք ունենում, ինչի արդյունքում մեծանում են մեր վախերը, բայց ըստ իս՝ այդպիսի փոփոխությունները մեր կյանքում միշտ անհրաժեշտ են․ անկախ այն բանից՝ դրանք լավ կավարտվեն, թե վատ, դրանք մեզ հնարավորություն են տալիս գործելու»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ★ Sona Abrahamyan ★ (@sonaabrahamyan)

Անդրադառնալով իր անցած ուղուն եւ Հայաստանի ամենաքննարկվող լրագրողներից մեկը համարվելուն՝ Սոնան նշում է․

«Կարծում եմ՝ ոչ մի վատ բան չկա քննարկվող լինելու մեջ, որովհետեւ եթե դու աշխատում ես հեռուստատեսությունում ու ստեղծում հեռուստատեսային արտադրանք, դու նպատակ ես դնում, որ այդ արտադրանքը որեւէ մեկը տեսնի, հետո՝ քննարկի։ Իմ եւ Աելիտայի հեղինակային սոցիալական հաղորդումն, ըստ հարցումների, եղել է Հանրային հեռուստաընկերության ամենադիտված հեռուստանախագծերից մեկը, ինչն ինձ շատ ուրախացնում է, քանի որ կարծում եմ՝ այսօր հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրների վրա կենտրոնացնելը բավական դժվար է, որովհետեւ հիմա կամ քաղաքականության մասին են խոսում, կամ՝ ժամանցի։ Իսկ մեր նախագիծը տարիներ շարունակ բարձրաձայնել է հասարակության կարեւորագույն խնդիրները։ Այս ֆորմատը պահելն, ըստ իս, շատ կարեւոր է, քանի որ այսօր լրագրությունը չգիտեմ՝ դեպի ուր է գնում, այսօր խեղաթյուրվել է լրագրողի մասնագիտությունը․․․»։

Իր մասնագիտությանը հավատարին մնալով՝ Սոնան այսօր փորձում է օգտակար լինել ԱՄՆ-ում հայտնված հայրենակիցներին։ Այդ նպատակով էլ հեղինակել է «Ամերիկայի հակառակ կողմը» նախագիծը, որը թողարկվում է յութուբյան հարթակում․

285061346_7930905910254666_237913213823458316_n.jpg (44 KB)

««Ամերիկայի հակառակ կողմը» նախագծի մտահաղացումն առաջացավ այն պահից սկսած, երբ հասկացա, որ ավելի երկարաժամկետ ենք մնալու ԱՄՆ-ում․ բազմաթիվ հարցեր կանգնեցին մեր առաջ, որոնք պետք է լուծեինք, եւ դրա համար ինֆորմացիա էր պետք ստանալ՝ սկսած տուն վարձելուց, մինչեւ բժշկական ապահովագրություն եւ այլն։ Ես ցանկացած հարց բավական մանրամասն ուսումնասիրում էի, եւ հասկացա, որ արդյունքում ձեռք էի բերել բավական շատ տեղեկություն, որով ցանկացա կիսվել այլ մարդկանց հետ, ովքեր ինձ պես նոր էին եկել ԱՄՆ ու տեղյակ չէին այդ ամենին։ Բացի այդ՝ շատերը կարծրատիպային պատկերացումներ ունեն ԱՄՆ-ի մասին, եւ որոշեցի, որ շատ հետաքրքիր կլինի, եթե ես նորեկի աչքերով պատմեն այս երկրի պլյուսների ու մինուսների մասին»։

Սոնայի խոսքով՝ նախագծին հետեւում են ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ՝ Միացյալ Նահանգներում բնակվող հայերը, ինչը պարտավորեցնում է բացահայտել նոր ու էլ ավելի հետաքրքիր թեմաներ․

56310316_2865553013456673_5570894490710835200_n.jpg (28 KB)

«Հիմա փորձում եմ նախագիծը նոր մակարդակի հասցնել, քանի որ զգում եմ, որ թե YouTube-ում, թե Instagram-ում Միացյալ Նահանգներից շատ հետեւորդներ արդեն ունեմ։ Այս նախագիծն ինձ համար շատ կարեւոր ու հետաքրքիր մասնագիտական փորձարկում է, քանի որ կարծում եմ՝ թվային տեխնոլոգիաները, սոցիալական կայքերի զարգացումը փոխել են նաեւ լրագրության տեսակը, եւ այսօրվա տեմպի մեջ շատ դժվար է դասական լրագրությամբ ակտուալ մնալը։ Բնականաբար, պետք է հետ չմնաս ու ադապտացվես այս կանոններին»։ 
Ինչ վերաբերում է Հայաստան գալու ծրագրերին՝ հաղորդավարուհին ասաց, որ նման մտքեր ունեն, բայց դժվարացավ նշել, թե երբ կիրագործեն․

«Ծրագրերում, իհարկե, կա Երեւան գալը։ Ինձ եւս հետաքրքիր է, թե երկու տարվա բացակայությունից հետո ինչպիսին կլինեն տպավորություններս, չնայած՝ չեմ կարծում շատ փոփոխություններ կտեսնեմ, քանի որ երկու տարին մեծ ժամկետ չէ, բայց, անշուշտ, վստահ եմ՝ ինչ-որ տարբերություն կզգամ։ Ուզես, թե ոչ՝ երբ դու որոշ ժամանակ ապրում ես այլ միջավայրում, քո բնավորության մեջ ինչ-որ փոփոխություններ են առաջանում։ Ես՝ ինքս, իմ մեջ այդ փոփոխությունները զգացել եմ»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սոնա Աբրահամյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել