Վառ զոլեր

Ինքնին շերտագիծը վաղուց ստացել է ունիվերսալ պրինտի կոչում։ Անցյալ աշնանը դրա շուրջ նորից աղմուկ բարձրացավ: Նորաձեւության սիրահարներն իրենց զգեստապահարանները համալրում էին նավաստու շապիկ հիշեցնող ջեմպերներով ու սվիտերներով։ Կանխատեսում ենք, որ նմանօրինակի հայտնիությունը միայն կաճի յուրաքանչյուր սեզոնի հետ, բայց, ինչպես միշտ, ամեն ինչ որոշում են նյուանսները։ 2023 թվականին պետք է հրաժարվեք հանգիստ գույնի զոլերից։ Մինիմալիզմն ու լակոնիկությունն աստիճանաբար կորցնում են իրենց դիրքերը՝ եկել է վառ լուծումների ժամանակը։ Հագեցած պրինտը գույն կհաղորդի ցանկացած կերպարի:
Մանր վանդակներ

Փոքր վանդակավոր պրինտը կամա թե ակամա ասոցացվում է տան հարմարավետության հետ. մենք սովոր ենք այս նախշը տեսնել սփռոցների, անձեռոցիկների, վարագույրների եւ նույնիսկ անկողնային սպիտակեղենի վրա: Բայց այս պրինտը երկրորդ փորձն է կատարում՝ ապացուցելու, որ ի վիճակի է գրավել աշխարհը։
Նախշը շարունակում է կատարել իր առաքելությունն այսօր՝ նորաձեւությանը հաղորդելով ապահովության զգացում, սակայն այժմ այն կարծես թե «համարձակ է դարձել», եւ այժմ այն կարելի է գտնել բոլոր տեսակի գունային համակցություններում։ Մանր վանդակները գալիք տարում անպայման լինելու են աղջիկների ու դիզայներների գլխավոր ֆավորիտներից մեկը։
Խոշոր ծաղիկներ

Երբեմն դժվար է հասկանալ նորաձեւության միտումները եւ հաշվարկել դրանց փոփոխությունների վեկտորը։ Ամռանը մենք խաղադրույք էինք կատարում փոքրիկ ծաղկային մոտիվներին, իսկ արդեն 2023 թվականին մենք կտեսնենք, թե ինչպես են ավելի խոշոր ծաղիկները «ծաղկելու»: Վառ բողբոջները գալիք տարում կդառնան գրեթե ամենակարեւոր պրինտը: Սովորության համաձայն չչարաշահեք։ Անկախ նրանից, թե որքան ենք մենք սիրում ծաղիկներ, կարեւոր է հիշել «ոսկե միջինի» մասին։ Նման «բուրավետ» պրինտով միայն մեկ իր ինտեգրեք կերպարում։ Ամեն դեպքում բողբոջերը պետք է զարդարեն լանդշաֆտը, այլ ոչ թե նորաձեւության սիրահարներին:
Շեղանկյուններ

Ուսուցիչները ճիշտ էին, երբ ասում էին, որ երկրաչափությունը մեզ օգտակար կլինի ոչ միայն դասերի ընթացքում։ Օրինակ, շեղանկյունն արդեն դարձել է առաջատար ոճային պրինտ, որը հաջորդ տարի եւս նորաձեւ կլինի: Նման պրինտը լրացուցիչ տարիներ չեն հաղորդի ձեզ, հատկապես, եթե ապավինեք համարձակ տարբերակներին եւ գունեղ էքսպերիմենտներին:
Գրադիենտ

Կարմիր, թե՞ բալագույն: Կամ գուցե ալ կարմիր: Երբ չգիտեք, թե որ գույնը լավագույնս կընդգծի ձեր բնավորությունը եւ ոճը, ավելի լավ է դիմեք գրադիենտի օգնությանը։ Մուգ երանգից դեպի բաց սահուն անցումը կփրկի ձեզ գունապնակ ընտրելու խնդիրներից: Համոզված ենք, որ այս պրինտը հաջորդ տարի կպահպանի իր դիրքերը։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»